«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության նոր` «Մեգա 256» եւ «Մեգա 512» անսահմանափակ սակագնային փաթեթների գործարկման մասին: «Մեգա 256» կամ «Մեգա 512» սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր կնքելիս` այն 12 ամսվա ընթացքում չխզելու պայմանով, ամսական վճարը կկազմի համապատասխանաբար 4500 եւ 6000 դրամ: Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը եւ Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը:
Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են Hi-Line ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթից ավելի քան 12 ամիս կարող են, վերակնքելով պայմանագիրն, անցնել դեպի «Մեգա» սակագնային փաթեթ առանց որեւէ սահմանափակումների, ինչպես նաեւ առաջին ամիսն անվճար օգտվել ծառայությունից: «Նախընտրելի» անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են անցնել դեպի ավելի բարձր արագությամբ "Մեգա” սակագնային փաթեթներ:
«Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են անցնել միայն դեպի ավելի բարձր արագությամբ սակագնային փաթեթներ: Պայմանագրի կնքմանը կամ վերակնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա» սակագնային պլանի եւ նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային պլանի համար նախատեսված ամսավճարների տարբերությունն` օգտագործման ժամանակահատվածի համար:
|