«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի Drive սակագնային փաթեթում արագության կրկնապատկման մասին: Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո կապուղու թողունակությունը կկազմի 256 kbps, նախկին 128 kbps փոխարեն:
Շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային Drive սակագնային փաթեթի ամսական բաժանորդավճարը կազմում է 6000 դրամ: Drive սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր կնքելիս` այն 12 ամսվա ընթացքում չխզելու պայմանով, USB-մոդեմը տրամադրվում է անվճար:
Drive սակագնային փաթեթում օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը կազմում է 3072 ՄԲ (upload/download):
Drive սակագնային փաթեթի բաժանորդներն առաջին 12 ամիսների ընթացքում կարող են անցում կատարել դեպի շարժական ինտերնետի հետվճարային «Գիշերային», «Անսահմանափակ» սակագնային փաթեթներ եւ հակառակը: Բաժանորդը կարող է պայմանագիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում դադարեցնել այն, վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց եւ վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց 10 օր հետո, սակայն մինչեւ 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը:
|