Apple ընկերությունը դատի է տվել Amazon-ին: Դատական հայցում Apple-ը մեղադրում է ԱՄՆ խոշոր օնլայն-ռիթեյլերին App Store ապրանքանիշն ապօրինի օգտագործելու մեջ, որը պատկանում է Սթիվ Ջոբսի ընկերությանը:
Դատական հայցում, որը Կալիֆորնիայի շրջանային դատարանը վարույթ է ընդունել մարտի 18-ին, նշվում է, որ Amazon-ը Apple-ի ապրաքանիշն օգտագործում է սեփական նպատակներով` առանց կալիֆորնիական ընկերության համապատասխան թույլտվության: Apple պահանջում է դատարանից արգելել Amazon-ին օգտագործել իրեն պատկանող ապրանքանիշը: Ընկերությունը միաժամանակ պահանջում է փոխհատուցում տրամադրել, որի չափն առայժմ չի նշվում:
|