հինգշաբթի, 2017 Մայ. 25, 14:27
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 354
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 40


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Մարտ » 30 » Լիցենզիո՞ն, թե՞ ոչ լիզենցիոն ծրագրեր
12:29
Լիցենզիո՞ն, թե՞ ոչ լիզենցիոն ծրագրեր

Լիցենզիոն, թե ոչ լիզենցիոն ծրագրեր կիրառելու խնդրի առաջ կանգնած են շատերը. չնչին գումարով ձեռք բերել անհրաժեշտ ծրագրի ոչ օրինական տարբերա՞կը, թե՞ գումար վճարել եւ ձեռք բերել լիզենցիոն ծրագիրը։


BSA (Բիզնես սոֆթ ալիանս) միջազգային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում 2010թ.-ին «Մայքրոսոֆթ»-ի իրավունքների խախտման 18 դիմում է ներկայացրել ոստիկանություն, որոնցից 15-ի դեպքում ընկերության հեղինակային իրավունքները խախտելու համար «Մայքրոսոֆթ» ընկերությանն է փոխանցվել 18 000 դոլարին համարժեք դրամ: Հեղինակային իրավունքների խախտման երեք դեպքով հարուցվել են քրեական գործեր:

«Հայաստանում հիմնական խախտումները կատարվում են դիսկեր եւ համակարգիչներ վաճառող խանութները»,-ասաց BSA միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ հայաստանյան խանութները ոչ միայն չեն տեղեկացնում, այլեւ խորհուրդ են տալիս գնել ոչ լիցենզիոն ծրագրեր, փորձում են հակառակում համոզել։

NEWS.am- Ինովացիայի թղթակիցը հարցումներ կատարեց հայաստանյան համակարգիչներ վաճառող խանութներում պարզելու համար, թե ի՞նչ արժեն լիզենցիոն ծրագրերը, կարելի՞ է արդյոք համակարգիչ ձեռք բերել ոչ օրինական ծրագրերով, եւ որն է օրինական ծրագրի առավելությունը։