Ընդամենը երկու շաբաթ առաջ Google որոնողական համակարգի քարտեզում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի (անգ. Yerevan) անունը գրված է Erivan թուրքական տարբերակով։
Ըստ GTUG (Google Technology User Group)-ի հայաստանյան խմբի մոդերատոր Վարդան Գրիգորյանի՝ «Քարտեզային պատերազմը» երկար պատմություն ունի։ Ադրբեջանցիներին մի քանի անգամ հաջողվել է փոփոխության ենթարկել իսկական անվանումը, որովհետեւ Google Maps ծառայությունը սոցիալական հարցումների հիմունքներով, այսինքն՝ Google-ում գրանցված մարդիկ կարող են քարտեզի անվան փոփոխության հարցում ուղարկել մոդերատորին։ «Ադրբեջանցի քարտեզ նկարողները սարքում են Erivan, մերոնք նորից ջնջում են եւ այն դարձնում Yerevan»:
Նրա խոսքով`արդեն հարցումներ են ուղարկվել, սխալ ինֆորմացիան ջնջելու համար եւ երբ այն հաստատվի, կլինի նորից ճիշտ տարբերակը:
Նշենք, որ Google-ի քարտեզում փոփոխություն կարող է կատարել ցանկացած ոք, պարզապես անհրաժեշտ է, որպեսզի փոփոխությունը հաստատի գլխավոր մոդերատորը: Իսկ այդ գործընթացին կարո
...
Կարդալ ամբողջը »