Nokia-ի ղեկավար Սթիվեն Իլոպը, որը ղեկավարում է բջջային հեռախոսների արտադրության խոշորագույն ընկերությունը 2010թ. սեպտեմբերից, ավելի քան 6 մլն դոլար կստանա Microsoft-ից տեղափոխվելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Nokia-ի ֆինանսական հաշվետվությունը:
Այդ գումարը կվճարվի երկու մասով` 3,1 եւ 3 մլն դոլար: Առաջին մասն արդեն 2010թ. հոկտեմբերին փոխանցվել է Իլոպին, մյուս մասը Nokia-ի գլխավոր տնօրենը կստանա 2011թ. հոկտեմբերին:
Նշվում է, որ Սթիվեն Իլոպի բազային դրույքը տարեկան մեկ միլիոն եվրո (մոտ 1,4մլն դոլար) է: Միաժամանակ նրա աշխատավարձը կարող է բարձրանալ` պայմանավորված ընկերության ձեռքբերումներով: