Ուրբաթ, 2024 Մար. 29, 00:52
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Մարտ » 31

Բացվել է «Հայաստանի բիզես աշխարհը» բլոգը www.Doing-business-in-armenia.com հասցեով, որի նպատակն է Հայաստանի գործարարների համար ստեղծել մի հարթակ, որտեղ նրանք կկարողանան ներկայացնել իրենց կարծիքները Հայաստանի բիզնես միջավայրի եւ խնդիրների լուծումների վերաբերյալ:


Բլոգի հիմնադիրը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն է (www.bsc.am ), որի տնօրեն Սամվել Գևորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բլոգի ստեղծման մտահղացումն առաջացել է «Բի Էս Սի»-ի՝ կողմից հրատարակված «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» գրքի արձագանքների եւ բիզնես միջավայրի առողջացմանը վերաբերող քննարկումների ընթացքում։ «Իսկապես հայ գործարարներին անհրաժեշտ է մի այնպիսի միջավայր, թեկուզ վիրտուալ, որտեղ նրանք կկարողանան ազատ արտահայտել իրենց մտքերը, ներկայացնել իրենց փորձը, առաջարկել լուծումներ։ Մեր կարծիքով ինտերնետն այսօր լավ հնարավորություն է գործարար ակումբ ձեւավորելու համար, ինչը եւ փորձելու ենք իրականացնել այս ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 608 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մար. 31 | Մեկնաբանություն (0)

Անդրոիդ օպերացիոն համակարգով արդեն կարելի է հայերեն կարդալ՝ նոր ստեղծված Hay (նախկին՝ LIFE WebBrowser) կոչվող բրաուզերի միջոցով։


Նոր բրաուզերը հնարավորություն է տալիս ոչ միայն կարդալ հայերեն, այլեւ գրել, քանի որ այն առաջարկում է նաեւ հայերեն տառատեսակների ամբողջական փաթեթ։ Այս մասին ասաց նորաստեղծ բրաուզերի հեղինակ, ծրագրավորող Հայկ Ծիրունյանը։ Նրա խոսքով՝ նոր բրաուզերը ունենալու պարագայում այլեւս կարիք չի լինի կատարել սովորական օգտագործողների համար բավականին բարդ «ռութինգի» գործընթացը։

Բրաուզերը կարելի է բեռնել պարզապես սոցիալական ցանցի էջից՝

http://www.facebook.com/home.php?sk=group_191625270874191&ap=1, ու դրանով

գրել կամ կարդալ հայերեն լեզվով։

«Անդրոիդը գրված է բաց կոդով, ես պարզապես գտել եմ լուծում՝ թե ինչպես կարելի է այդ օպերացիոն համակարգում գրել եւ կարդալ հայերեն»,-ասաց Հ. Ծիրունյանը՝ նշելով, որ հայերեն տեսնել եւ գրել կարելի է միայն այս բրաուզերով ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 591 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մար. 31 | Մեկնաբանություն (0)

Հաքերները գրոհել են LiveJournal-ը, հաղորդում է հայտնի բլոգ-հոսթինգի կայքը: Ներկայումս, LiveJournal-ի սերվերները ենթարկվում են DdoS գրոհի:


Հեղինակային բլոգների մեծամասնությունը, որոնք կան LiveJournal-ում, անհասանելի են անգամ կարդալու համար:

Բացի այդ, անհասանելի է օգտագործողների ավտորիզացիայի ծառայությունը եւ ձայնագրությունների վարկանիշը, հաղորդում է «Վեստին»:
Դինել են: 489 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մար. 31 | Մեկնաբանություն (0)

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Բազիսային», «Ստանդարտ», «Թիմ», «Կորպորացիա», «Պրոֆեսիոնալ», «Մեր մարդիկ», «Բիզնես ալյանս», «Բիզնես ցանց», «Բիզնես օպտիմա» եւ «Բիզնես ակտիվ» սակագնային փաթեթներում շարժական ինտերնետ ծառայության սակագնի իջեցման մասին:


Ընկերությունից հայտնում են, որ 2011թ. ապրիլի 1-ից GPRS-ինտերնետի փոխանցած/ստացած տվյալների 1ՄԲ սակագինը վերոնշյալ սակագնային փաթեթների բաժանորդների համար կկազմի 29 դրամ, ներկայիս` 90 դրամի փոխարեն:

«GPRS-ինտերնետ ծառայության սակագնի իջեցմամբ "ԱրմենՏել” ընկերությունն ընդառաջում է հաճախորդների առաջարկներին: Ինտեգրված օպերատորի նոր առաջարկը միտված է բջջային ինտերնետ ծառայության աճող պահանջարկի բավարարմանը, առաջարկելով բաժանորդներին համաշխարհային ցանցի հնարավորություններից օգտվելու էլ ավելի հարմարավետ պայմաններ», - նշեց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Դինել են: 542 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մար. 31 | Մեկնաբանություն (0)

Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մարտ 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100