Orange-ը գործարկել է «արագության ստուգում» կայքը http://speedtest.orangearmenia.am/ հասցեով, որը թույլ կտա բոլոր այցելուներին չափել իրենց ինտերնետ կապի արագությունը անմիջապես Orange-ի վեբ-կայքում: Այս մասին նշվում է ընկերության տարածած հայտարարության մեջ: «Հարցը, որն ամենաշատն է հետաքրքրում ինտերնետի մեր բաժանորդներին, ինտերնետի արագությունն է: Ցանկանալով ընդառաջ գնալ նրանց ցանկություններին` մենք, ի հավելումն մոդեմներում ներառված արագության չամփան համակարգին, այժմ տալիս ենք հնարավորություն անկողմնակալ ու թափանցիկ կերպով չափել ինտերնետի արագությունը նաև մեր վեբ-կայքից: Այս պարագայում նրանք տեսնում են իրենց համակարգչի և Orange-ի սերվերի միջև կապի արագությունը», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նշենք նաև, որա յսօրվանից Orange ցանցում ինտերնետի միացման արագությունը կարելի է չափել նաև www.speedtest.net աղբյուրի միջոցով` նշելով Երևանը որպես արագության չափման վերջ
...
Կարդալ ամբողջը »