Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունիսի 9-10-ը տեղի կունենա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Սեւծովյան Առեւտրի եւ Ներդրումների ծրագրի կողմից (UNDP BSTIP) կազմակերպվող առաջին Սեւծովյան տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ծառայությունների համագործակցության CONNECT ֆորումը:
Միջոցառման ընթացքում նախատեսվում է հայկական պատվիրակության հանդիպումներ ռումինական առաջատար ՏՀՏ ընկերությունների եւ ոլորտը կարգավորող պետական մարմինների ներկայացուցիչների հետ:
Նախատեսվում է, որ ֆորումին կմասնակցեն մոտ 100 ընկերությունների ներկայացուցիչներ 12 երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Ալբանիա, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Մոլդովա, Ռուսաստան, Սերբիա եւ Ուկրաինա:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, միությունը կաջակցի հայկական ընկերություններին մուտքի թույլտվությունների ձեւակերպման գործընթացում, իսկ ֆորումի մասնակցության ծախսերը կհոգան իրենք՝ ֆորումի մասնակիցները։
|