«ԱրմենՏելի» սերվերներում էլեկտրոնային փոստային ծառայությունը կազմակերպելու առաջարկից կարող են օգտվել ընկերության կորպորատիվ հաճախորդները Մեկ փոստային արկղի սպասարկման ամսեկան բաժանորդային վճարը կազմում է 50 դրամ (ներառյալ ԱԱՀ):
«Փոստային հոսթինգ ծառայության մեկնարկով «ԱրմենՏելը» կատարում է հերթական քայլ` միավորելով հեռահաղորդակցության զանազան ծառայությունները մեկ ընկերությունում: Փետրվարի սկզբին մենք սկսեցինք մատուցել կայքերի հոսթինգ ծառայությունն, իսկ այսօր արդեն հայտարարում ենք փոստային հոսթինգ ծառայության մեկնարկի մասին: Կապի ծառայությունների եւ լրացուցիչ առաջարկների ցանկի ընդլայնումը դարձնում են մեր ծառայություններն ավելի հարմարավետ եւ գրավիչ», - նշել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Mail Հոսթինգ» ծառայությունը հնարավորություն է տալիս ստանալ որոշակի տիրույթ «ԱրմենՏել» ընկերության սերվերներում` փոստային արկղերի կազմակերպման համար: Ծառայությունը ներառումէ փոստային արկղի կառավարման զանազան միջոցներ, իսկ դոմենի անունը փոստային արկղի համար կարող է գրանցվել ցանկացած դոմեն գրանցողի կողմից: Էլեկտրոնային փոստի հասցեների քանակն անսահմանափակ է: Ծառայությունը ներառում է SMTP, POP3 եւ IMAP արձանագրությունների ապահովում, ինչպես նաեւ փոստային արկղի բովանդակության պահուստավորման հնարավորություն: