հինգշաբթի, 2024 Մայ. 02, 06:05
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » Արխիվ

Տոկիոյի էլեկտրահաղորդակցության համալսարանի գիտնականները հեղափոխական սարք են ստեղծել, որն ունակ է մեծ հեռավորությունից փոխանցել համբույրը:


Հետազոտողների խոսքով, այդ սարքը մեծ հեղինակություն ձեռք կբերի սոցիալական ցանցի օգտագործողների մոտ, հաղորդում է «ЕвроСМИ»-ն:

Սարքը միացվում է համակարգչին: Միմյանցից հեռու գտնվող օգտագործողները բերանն են դնում հատուկ պլաստիկե ծայրակալը եւ սկսում այն «համբուրել», լեզվով այն պտտելով ժամացույցի լսաքի ուղղությամբ, կամ` հակառակը: Դա գործի է գցում երկրորդ սարքի ծայրակալը, որը գտնվում է մյուս օգտագործողի բերանում:

Մոտ ժամանակներս հնարավոր է, պլաստիկե սարքը փոխարինել ավելի փափուկ նյութով:
Դինել են: 591 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 04 | Մեկնաբանություն (0)

Orange Արմենիա ընկերության վաճառքի ցանցում այսուհետ կվաճառվեն նաեւ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրով նախատեսված համակարգիչներ: Այսօր` մայիսի 4-ին դրա վերաբերյալ համագործակցության հուշագիր ստորագրեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ Orange Արմենիա-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:


Orange-ի ցանցում համակարգիչների վաճառքը կիրականացվի 0 տոկոս կանխավճարով եւ 2 տարի մարման ժամկետով:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով` համակարգիչները ներկայում այնքան էլ մատչելի չեն հասարակության լայն խավերին, սակայն պետությունը վարկային միջոցներից զգալի գումարներ է հատկացրել դրանք մատչելի դարձնելու համար: Orange Արմենիա-ի ներգրավումը ծրագրում թույլ է տալիս լուծել մարզերում համակարգիչների վաճառքի ծավալների ավելացման հարցը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Ե ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 533 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 04 | Մեկնաբանություն (0)

Google-ը զբաղեցրել է ԱՄՆ-ի` ամենամեծ հարգանքի արժանի ընկերությունների ցանկը: Այս մասին հայտնում է ամերիկյան Mashable-ը` վկայակոչելով Harris Interactive-ի հարցումների արդյունքներին: Հարցման մասնակից 30 հազար մարդ գնահատել է ընկերությունը 20 հարթություններում: Արդյունքում 16 ընկերություն ստացել են «գերազանց» գնահատականը: 


Ցուցակի ամենավերին հորիզոնականում ներկայացված են եղել այն ընկերությունները, որոնք աչքի են ընկնում բարձր տեխնոլոգիական ճյուղերով: Բացի Google-ից ցանկում են ներառվել նաեւ Apple (5-րդ տեղը , Intel (6), Amazon (8), Sony (14) եւ Microsoft (16) ընկերությունները: Ամենավատ արդյունքներ են արձանագրել բանկերը, նավթային եւ բանկային ընկերությունները: Վերջին հորիզոնականներում են հայտնվել Bank of America-ն, Citigroup-ը, Chrysler-ը, Goldman Sachs-ը, BP-ն եւ AIG-ն:
Դինել են: 475 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 04 | Մեկնաբանություն (0)

Apple-ը երրորդ եռամսյակն անընդմեջ մտնում է բոլոր տեսակի բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունների լավագույն հնգյակի մեջ: Առաջին եռամսյակի տվյալներով` ընկերությունն ընդլայնել է իր մատակարարումը ավելի քան երկու անգամ, ցուցադրելով մի արդյունք, որն ի զորու չէ անել որեւէ այլ ընկերություն:


Ամերիկյան Apple-ը 2011 թվականի առաջին եռամսյակում ընդլայնել է iPhone-ի մատակարարման ծավալները` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 114,9 տոկոսով, եւ բոլոր տեսակի բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունների ցուցակում կրկին զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

Ընկերությունը տեղակայվել է երրորդ հորիզոնականում գտնվող LG Electronics-ից հետո, որն իր մատակարարման ծավալները կրճատել է 9,6 տոկոսով:

Դինել են: 573 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 03 | Մեկնաբանություն (0)

Մեծանում է հետաքրքրությունը Chrome ՕՀ-ով աշխատող սարքերի հանդեպ: Դրանցից մեկը 10 դյույմ էկրանով նոր նեթբուքն է Samsung-ից՝ 1.5 ԳՀց Intel Atom երկմիջուկային պրոցեսորով ու 2 Գբ օպերացիոն հիշողությամբ:

Մյուսն Acer ֆիրմայի թողարկած նոութբուքն է՝ ZGB անվամբ, որն ունի Intel Atom պրոցեսոր ու 1366×768 կետայնությամբ էկրան և Seabird կոդային անվանումը կրող պլանշետային համակարգիչը, որն աշխատում է NVIDIA Tegra 2 պլատֆորմով և ունի երկու USB և HDMI պորտեր: Seabird-ը ենթադրվում է՝ սովորական պլանշետներից կտարբերվի «գործարանային» կցված ստեղնաշարի առկայությամբ: Chrome ՕՀ-ի առավելություններից են նրա համեմատաբար թեթև աշխատանքը, ինտերնետային անվտանգությունն ու ինֆորմացիայի՝ օնլայն կրիչների վրա հենված լինելը:

Դինել են: 840 | Ավելացրել է: MrROB | Տեղադրվել է: 2011 Մայ. 02 | Մեկնաբանություն (0)

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2011 թ. հունվար-մարտին արձանագրել է 0,6 տոկոս անկում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։


Նշենք, որ 2009-10 թվականներին, երբ Հայաստանի տնտեսությունը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ անկում էր արձանագրում, ՏՏ ոլորտում առկա էր աճ։

Սակայն վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ՏՏ ոլորտում առկա աճը որակական չէր, եւ ռազմավարական տեսանկյունից՝ հետաքրքրություն չի ներկայացնում։ Անհեռանկարային կարելի է համարել նաեւ ՏՏ ոլորտի ներկայում ձեւավորված կառուցվածքը։

Այսպես՝ 2011 թ. 3 ամսում ՏՏ ոլորտում մոտ 54 տոկոս աճ է արձանագրվել առեւտրի մասով, այնինչ արտադրությունն ու ծառայությունները անկում են ապրել՝ համապատասխանաբար 3,3 տոկոս եւ 4,9 տոկոս։ Ակնհայտ է, որ ՏՏ ապրանքների առեւտուրը չէ այն խարիսխը, որի հիման վրա կարելի է խոսել ոլորտի զարգացման մասին։ Համեմատության համա ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 640 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 02 | Մեկնաբանություն (0)

Ucom ընկերությունը ապրիլի 20-ին նոր հրապարակային օֆերտա է հրապարակել, որը ուժի մեջ կմտնի 2011թ. մայիսի 21-ից։ Հին օֆերտայի հիման վրա բոլոր բաժանորդների հետ կնքված պայմանագրերի պայմանները համարվում են ամբողջովին փոխարինված նոր օֆերտայի պայմաններով:

խնդրանքով Ucom ընկերության իրավաբան Գեւորգ Աթոյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց նոր պայմանների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ եթե բաժանորդը մինչեւ սույն թվականի մայիսի 21-ը գրավոր առարկություն չներկայացնի նոր օֆերտայի վերաբերյալ, ապա դա ընկերության կողմից կընկալվի որպես համաձայնության նշան։

Գ. Աթոյանը վստահեցրեց, որ հին օֆերտայի հիման վրա բաժանորդների հետ կնքված պայմանագրերի պայմանները էական փոփոխության չեն ենթարկվել՝ պարզապես որոշ ձեւակերպումներում հստակեցում է մտցվել։ Թե կոնկրետ ինչ հստակեցումների մասին է խոսքը՝ իրավաբանը հրաժարվեց մեկնաբանել՝ խորհուրդ տալով ինքնուրույն փնտրել տարբերությունները։

Ինչ վերաբերում է ս ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 588 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 01 | Մեկնաբանություն (0)

Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպությունը հրատարակել է էկոլոգիապես «մաքուր» առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ընկերությունների վարկանիշը:


Ըստ դրա՝ բնապահպանական տեսանկյունից շրջակա միջավայրի համար առավել վտանգավոր ընկերությունն է Apple-ը, որի գործունեության 54,5%-ը «կախված է» ածխից (ածխային էլեկտրակայանների էներգիա են օգտագործում): Apple-ին հետեւում են Facebook-ը՝ 52,8 տոկոս, IBM-ը՝ 51,6 տոկոս, Hewlett-Packard-ը (HP)՝ 49.4%, Twitter-ը՝ 42,5 տոկոս:

Greenpeace-ի վարկանիշային ցուցակում առավել «մաքուր» էներգիայի վարկանիշով առաջին տեղում է Yahoo-ն, որին հաջորդում են Google-ը եւ Amazon-ը:
Դինել են: 493 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 30 | Մեկնաբանություն (0)

Google-ը Android սմարթոնների համար ձայնային եւ վիդեոչաթ է թողարկել։ Այս մասին ասված է ընկերության պաշտոնական բլոգում։


Տեսազանգ կատարելու համար բավական կլինի սեղմել Google Talk-ի էկրանի աջ անկյունում տեղակայված տեսախցիկի պատկերով պատուհանը, հայտնում է Lenta.ru-ն։

Google Talk-ի նորացված տարբերակը փորձարկելու հնարավորություն կունենան Nexus S սմարթֆոնի սեփականատերերը։ 

Google-ը ձայնային եւ վիդեոչաթ թողարկել է՝ հետեւելով Apple-ի օրինակին։






Դինել են: 486 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 30 | Մեկնաբանություն (0)

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Mix նոր կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին, որում սահմանված է միասնական, շահավետ սակագին` զանգերի, հաղորդագրությունների եւ շարժական ինտերնետի համար: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաեւ ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ:


Mix սակագնային փաթեթից դեպի Beeline բջջային եւ ֆիքսված ցանցեր, ինչպես նաեւ դեպի ՀՀ եւ ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS եւ MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline եւ ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ:

Mix-ի բաժանորդներին հասանելի են «Բալանսի փոխանցում» ծառայությունը եւ «Beeline Բոնուս» ծրագիրը:
Դինել են: 615 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 29 | Մեկնաբանություն (0)

« 1 2 ... 7 8 9 10 11 ... 35 36 »
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մայիս 2024  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100