Ուրբաթ, 2024 Մայ. 17, 07:24
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » Արխիվ

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքի հաճախելիությունը տարեկան կտրվածքով կազմել է 400 հազար: Այդ մասին այսօր` ապրիլի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:


Նրա խոսքով, ամեն տարի թանգարան են այցելում մոտ 120 հազար մարդ (չհաշված ապրիլի 24-ին այցելողները), այդ թվից 70-80 հազարը` զբոսաշրջիկներ են:

Ներկայումս կայքը ներկայացված է չորս լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ թուրքերեն: Ապագայում ծրագրում է ավելացնել նաեւ ֆրանսերեն եւ գերմաներեն:

Ըստ Դեմոյանի` ադրբեջանական քարոզչությանը հակազդելու գործում մեծ ձեռքբերում է «baku.am» կայքի ստեղծումը: Նրա հաճախելիությունը կազմել է մոտ 40 հազրա, արդեն կոտրելու մի քանի փորձեր են արվել: 
Դինել են: 533 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 24 | Մեկնաբանություն (0)

Ճապոնիայում ապրիլի 23-ին 82 տարեկանում վախճանվել է «Sony»-ի նախկին նախագահ Նորիո Օգան, ով նաեւ մեծ ներդրում է ունեցել խտասկավառակների տարածման գործում:


Օգան ճապոնական հայտնի ընկերության նախագահն էր 1982-1995թթ.: Ավելի ուշ նա հեռացավ ակտիվ ղեկավարությունից եւ ընկերությունում զբաղեցնում էր ներկայացուցչական պաշտոն:

Հիմնականում հենց Օգայի ջանքերի շնորհիվ էր, որ լայն կիրառություն գտավ խտասկավառակը` CD-ին: Բացի այդ, նրա ղեկավարության տարիներին «Sony» ընկերությունը էլեկտրոնային տեխնիկա արտադրողից վերածվեց նաեւ երաժշտության, կինոյի, համակարգչային խաղերի ոլորտում գործող կորպորացիայի:

Հայտնի է նաեւ, որ Օգան է մտածել «Sony» լոգոտիպը: Ընկերությունում աշխատելուն զուգահեռ նա միաժամանակ զբաղվում էր դասական երաժշտությամբ:
Դինել են: 481 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 24 | Մեկնաբանություն (0)

Facebook սոցիալական ցանցում մոտ 10 օր առաջ ստեղծված «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում ակտիվորեն քննարկվում է գիտության ֆինանսավորման հարցը։ Խումբն արդեն ունի 1300-ից ավելի մասնակից, որի քննարկումներին ակտիվորեն մասնակցում են գիտնականներ, ասպիրանտներ, դասախոսներ ու պատգամավորներ։


Facebook-յան գիտնականները պահանջում են Հայաստանի կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մինչեւ ՀՆԱ-ի 2-3 տոկոսի չափով (այժմ այն ընդամենը 0.2 տոկոս է), ինչպես նաեւ գիտնականների եւ ասպիրանտների միջին աշխատավարձի քառապատկում։

Մասնակիցներից Դանիել Իոաննիսյանն առաջարկել է պահանջները չկատարելու դեպքում գիտ-գործադուլ անել։

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջը տեղադրվել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի Facebook-յան էջերում։

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունե ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 512 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 23 | Մեկնաբանություն (0)

Apple-ը մտադիր է Google-ից ավելի շուտ գործարկել ցանցային երաժշտական ծառայությունը։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին հայտնել են երկու ընկերությունների ծրագրերին քաջածանոթ աղբյուրները։ 


Apple-ի եւ Google-ի նոր ծառայության գաղափարը հետեւյալն է։ Երաժշտությունը օգտագործողները կարող են որոշակի գումարի դիմաց գնել եւ ներբեռնել, բայց դրանք կարող են պահպանել այդ երաժշտական ֆայլերի համար նախատեսված հատուկ սերվերներում։ Նոր ծառայության անունը կոչվում է «ամպոտ ծառայություն» (cloud music service), ի նշան այն հանգամանքի, որ ֆայլերը պահպանվում են, ոչ թե համակարգչի կամ սմարթֆոնների կրիչներում, այլ հեռակա սերվերների վրա, եւ օգտագործողները կարող են երգերը լսել միայն ինտերնետին միացած լինելու դեպքում։
Դինել են: 578 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 23 | Մեկնաբանություն (0)

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հովանավորել է «Բիզնես գաղափարների շուկա» մրցույթը, որն անցկացվում է Հայաստանի բարձրագույն հաստատությունների ուսանողների շրջանում` Հայասատանի Գործատուների հանրապետական միության աջակցությամբ: Մրցույթն անցկացվում է երիտասարդների զբաղվածության խթանման ծրագրի շրջանակում եւ ուղղված է ուսանողների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:


«Այսօր երիտասարդների մեծամասնությունն ունեն շատ թյուր ըմբռնում աշխատանքի շուկայի եւ գործատուների պահանջների մասին: Այս մրցույթը թույլ կտա զարգացնել իրենց բիզնես-հմտությունները եւ գործնականում օգտագործել ստացած գիտելիքները: Մենք, մեր կողմից, պատրաստ ենք աջակցելու ներկայացված ծրագրերից առավել հեռանկարայիններին եւ օգնելու երիտասարդ մասնագետներին մուտք գործել շուկա», - ասել էՀայաստանի Գործատուների հանրապետական միության Գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Ավելի քան 50 աշխատանք անցել են նախը ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 557 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 23 | Մեկնաբանություն (0)

Հայաստանում «Microsoft»-ի ինովացիոն կենտրոնը կբացվի մայիսի 11-ին։ Այս մասին զրույցում ասաց «Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքով՝ միջոցառմանը ներկա կգտնվի ընկերության տարածաշրջանային տնօրենը եւ հյուրեր տարբեր առաջատար ընկերություններից։


Կենտրոնը կգործի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում եւ կզբաղեցնի մոտ 500 քմ տարածք: Ըստ Գ. Բարսեղյանի`բուհի տարածքը հատուկ է ընտրված` ուսանողներին ավելի մատչելի լինելու համար:

«Ինովացիոն կենտրոնը լինելու է անվճար ու բաց բոլորի համար, կենտրոնի աշխատանքներին կարող են մասնակցել նաեւ ՏՏ ընկերությունների աշխատակիցներ եւ անկախ մասնագետներ»,-ասաց Գ. Բարսեղյանը: Կենտրոնում կդասավանդվեն բիզնեսը կազմակերպելու հմտություններ՝ մենեջմենթ, մարկետինգ եւ այլն, ինչը կաջակցի ինչպես Հայաստանում նորաստեղծ ընկերությունների ստեղծմանը, այնպես էլ արդեն գործող ընկերությունների աճին։ 

Գ. Բարս ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 545 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 22 | Մեկնաբանություն (0)

Facebook սոցիալական ցանցում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից բացված էջում քաղաքապետը ապրիլի 17-ին տեղեկացրել է գյումրեցիներին, որ «մոտ ապագայում հատուկ Ամենափրկչի տեսքը պահպանելու համար հատելու ենք բոլոր եղեւնիները, որոնք գտնվում են հրապարակում, որպեսզի ստանա եվրոպական տեսք: Աստված պահապան բոլորիս»:


Ի պատասխան` Siranuysh Gevorgyan անունով սոցիալական ցանցի օգտատերն արտահայտել է իր զարմանքը. «Պարոն քաղաքապետ ո՞վ է ասել , որ բոլոր եղեւնիների հատումից հրապարակը ավտոմատ եվրոպական տեսք կունենա»: Իսկ օգտատեր Gayane Harutyunyan-ն իր զարմանքն արտահայտել է հետեւյալ կերպ. «Պարոն Ղուկասյան, Դուք ձեր կյանքի ընթացքում գոնե մեկ ծառ տնկե՞լ եք»: Մեկ այլ օգտվող` Սիրանուշ Աբրահամյանը քաղաքապետի առաջարկից իր համար արել էր հետեւյալ բացահայտնումը. «Վերջապես գտա այն հարցիս պատասխանը, թե ինչու են մարդիկ ծառ կտրում, որը բացի գեղեցկությունից նաեւ թթվածնի աղբյուր է: Պատասխան` եվրո ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 512 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 22 | Մեկնաբանություն (0)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Facebook սոցիալական ցանցի հիմնադիր եւ սեփականատեր Մարկ Ցուկերբերգից մուգ կապույտ գույնի, սպիտակ տառերով Facebook մակագրությամբ վերնազգեստ է նվեր ստացել։


«Սա մեր երախտագիտության համեստ նշանն է։ Սա այն դեպքի համար է, եթե Դուք ցանկանանք հագնվել ինձ նման»,- նվերը հանձնելիս ասել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սա բարձր նորաձեւության նմուշ է, շատ գեղեցիկ է, շնորհակալություն»,- ասել է Բարաք Օբաման։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Օբաման եղել էր Facebook-ի Կալիֆորնիա նահանգի գրասենյակում եւ հանդիպել է սոցիալական ցանցի օգտագործողների հետ։

Դինել են: 513 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 21 | Մեկնաբանություն (0)

Apple ընկերությունը հետաձգում է iPhone-ի սմարթֆոնի հաջորդ սերնդի թողարկումը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։


iPhone 5-ի դետալները կթողարկվեն 2011 թվականի հուլիսից։ Ինչպես սպասվում է, սմարթֆոնի տարածումը կսկսվի սեպտեմբերից։ Նոր iPhone-ը նախկինի նման կհավաքեն թայվանական Foxconn գործարաններում։

Նախկինում iPhone-ը ավանդաբար վաճառքի էր հանվում հունիսին՝ պաշտոնական շնորհանդեսից անմիջապես հետո։
Դինել են: 513 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 21 | Մեկնաբանություն (0)

Ռոմանտիկ հարաբերությունները Twitter-ից օգտվողների մոտ ավելի կարճ են տեւում, քան այլ մարդկանց մոտ: Այդ մասին ասվում է OkCupid ծանոթությունների օնլայն-ծառայության զեկույցում: Կայքը զբաղվում է զույգերի համապատասխանության որոշմամբ` ելնելով օգտվողների հազարական հարցերի տրված պատասխաններից:


Եթե հավատանք գրաֆիկին, որն արվել է OkCupid-ի ավելի քան 800 հազար օգտվողների տվյալներով, Twitter-ից օգտվողների հարաբերություններն ավելի կարճ են տեւում:

Տարիքի հետ այդ խնդիրն ավելի արդիական է դառնում. Twitter-ի 50-ամյա օգտվողի մոտ հարաբերությունները տեւում են միջինը 15 ամիս, իսկ բլոգից չօգտվող նրա հասակակցի մոտ` 17 ամիս:
Դինել են: 510 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 21 | Մեկնաբանություն (0)

« 1 2 ... 9 10 11 12 13 ... 35 36 »
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մայիս 2024  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100