Վիճակագրություն | Մեկնաբանություններ: 69 Ֆորումներ: 102/508 Նկարներ: 77 Բլոգներ: 14 Նորություններ: 353 Բեռնումներ: 1074 Կայքադարան: 15 Խաղեր: 214 Հ.Տ.Հ: 64 Հյուրերի գիրք: 39
Ընդանուր: 1 Հյուր: 1 Անդամ: 0 |
|
|
|
Գլխավոր » Արխիվ
Google ընկերությունը երաժշտական սեփական ծառայության նախնական տարբերակն է գործարկել։ Մայիսի 11-ի առավոտյան ժամերին նոր գործարկված Music Beta ծառայությունը հասանելի է միայն ԱՄՆ-ի օգտագործողներին։ Թե երբ ծառայությունը հասանելի կլինի եվրոպայի օգտագործողներին առայժմ չի հաղորդվում։
Յուրաքանչյուր օգտագործող կարող է մինչեւ 20 հազար երաժշտական ֆայլ գրանցել իր մոտ, սակայն ներբեռնելու հնարավորություն չի ունենա։ Գրանցած երաժշտական ֆայլերը հասանելի կլինեն միայն ինտերնետի առկայության դեպքում, եւ կպահպանվեն Google-ի սերվերներում։ Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս կերպ ցանցային գերհսկան փորձում է պայքարել ապօրինի կոնտենտի դեմ։ Ըստ փորձագետների՝ Google-ի նոր ծառայությունը մրցակից է Amazon-ի Cloud Drive ծառայությանը, որը գործարկվել է այս տարվա մարտի վերջերին։
|
Այս տարի առաջին անգամ Հայաստանում նախատեսվում է պետական բյուջեից ինովացիոն ծրագրերի ֆինանսավորում իրականացնել։ Այդ նպատակով կհատկացվի մոտ 170 մլն դրամ։ Այս մասին ասաց ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։ Նրա խոսքով՝ կֆինանսավորվեն նորարարական բնույթի այն ծրագրերը, որոնք կունենան նաեւ համաֆինանսավորում։
«Պետությունը ծրագրերի համար կհատկացնի գումարի 85 տոկոսը, իսկ մնացած 15 տոկոսը գիտնականը պետք է հայթայթի ինքը։ Այսինքն՝ գիտնականը պետք է պայմանավորվածություն ձեռք բերի որեւէ գործարարի հետ ծրագրի համաֆինանսավորում ստանալու համար, այնուհետեւ նոր ներկայացնի ծրագիրը»,-ասաց Ս. Հարությունյանը։ Նրա խոսքով՝ միայն պետական միջոցներով գիտությունը ֆինանսավորել հնարավոր չէ, որքան էլ պետությունը հարուստ լինի, գիտության ֆինանսավորման մեջ պետք է ներգրավվեն նաեւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները։ «Եթե այս ծրագիրը աշխատի
...
Կարդալ ամբողջը »
|
ԱՄՆ-ը 19 միլիոն դոլար է հատկացնելու ինտերնետ-գրաքննության դեմ պայքարելու համար Չինաստանում եւ Իրանում, եւ այլ երկրներում, որտեղ հասանելիությունը կարգավորվում է իշխանությունների կողմից:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մայքլ Պոզների խոսքով, միջոցները հատկացվելու են առաջավոր տեխնոլոգիաների ստեղծման համար, որոնք կարող են գտնել արգելափակող ռեսուրսներն ու հանել սահմանափակումները:
Նշենք, որ անցած տարվա հունիսին Google-ը դիմել էր ԱՄՆ կառավարությանն ու եվրոպական երկրներին` խնդրելով ճնշում բանեցնել Չինաստանի վրա: Ըստ Google-ի, դա ազատ առեւտրի կանոնների խախտում է:
|
Samsung ընկերությունը ներկայացրել է 3D-հեռուստացույց`D9500 լուսադիոդային լուսավորմամբ: Հեռուստացույցի էկրանը կազմում է 75 դյույմ (190 սանտիմետր), ինչը դարձնում է ամենամեծ մատչելի մոդելը, գրում է Akihabaranews-ը:
Հեռուստացույցի վրա կարելի է տեղադրել Skype, օգտվել Facebook-ից եւ Twitter-ից:
Հեռուստացույցն աշխատում է 240 հերց հաճախականությամբ: 3D-ի համար պետք է օգտվել հատուկ ակնոցներից:
Նորամուծությունը առայժմ հայտնվել է միայն հարավկորեական շուկայում, այն կարելի է գնել 17,6 հազար դոլարով:
|
Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, կանադացի Ուիլլարդ Բոյլը, ով բացահայտել էր աշխարհին թվային լուսանկարչության հնարավորությունները, մահացել է կյանքի 87-րդ տարում, հաղորդում է կանադական CBC հեռուստաընկերությունը:
Օպտիկական կիսահաղորդիչ սենսորների մշակման համար Բոյլը 2009թ. Նոբելյան մրցանակը կիսել էր ամերիկացի գիտնական Ջորջ Սմիթի հետ:
Այդ տեխնոլոգիան ճեղքում դարձավ դիտողական աստղագիտության համար, հնարավորություն տվեց հեռավոր շատ գալակտիկաներ հայտնագործել:
|
Կանադական հետազոտողները նոր սմարթֆոն են ստեղծել, որը կարող է օգտագործողի ցանկությամբ ծալվել:
Ծալելով սարքի տարբեր անկյունները, հնարավոր է կառավարել նրա ֆունկցիաները, օրինակ` կատարել զանգեր եւ այլն, գրում է Ferra.ru-ն:
Սարքը կոչվում է PaperPhone եւ օժտված է ֆունկցիոնալ լայն հնարավորություններով: Նրա պատրաստման համար հիմք է ծառայել 3,7 դյույմանոց էլաստիկ դիսփլեյը:
|
Facebook-ը, TrialPay ընկերության հետ համագործակցության շրջանակներում, օգտվողներին վճարելու է առանձին գովազդային հոլովակների դիտման համար սոցցանցի արժույթով` Facebook Credits-ով, որոնցով կարելի է վճարել վիրտուալ ապրանքների համար խաղերում եւ հավելվածներում, ֆիլմերի վարձույթի համար, հաղորդում է Facebook Credits էջը:
Գործիքի գործողության սխեման այսպիսին է. օգտվողը միացնում է խաղը կամ հավելվածը, տեսնում է տեքստով նկարը եւ սեղմում: Կայքն առաջարկում է դիտել հոլոբակը, որի դիմաց բոնուսներ են տրվում: Դիտումից հետո բոնուսները հաշվանցվում են օգտվողի հաշվին:
|
Google-ն ու Facebook-ը մտածում են Skype օնլայն-շփման հանրահայտ համակարգի գնման հնարավորությունը, հաղորդում է MIGnews.com-ը:
Անանուն աղբյուրները հայտնել են, որ Google-ի եւ Facebook-ի բանագնացները յուրաքանչյուրն առանձին նախնական բանակցություններ են սկսել:
Բանակցությունների մասնակիցներից մեկի խոսքով, Skype-ի գնումը կարող է պոտենցիալ գնորդին արժենալ 3 եւ ավելի միլիարդ դոլար:
|
Հայաստանում մեկնարկել է համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը։ Այն կազմակերպել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ Orange Արմենիա ընկերությունը: Այս առնչությամբ մայիսի 4-ին հրավիրված ասուլիսում ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, որ առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, բացահայտել նոր տաղանդների ու այդպիսով ստեղծել նոր բիզնես միջավայր։
«Համակարգչային խաղերի ինդուստրիան հնարավորություն է տալիս ՏՏ ոլորտ ներգրավել նաեւ այլ մասնագիտությունների տեր մարդկանց՝ նկարիչներ, սցենարիստներ, երաժիշտներ, եւ այդպիսով օգտագործել նաեւ նրանց պոտենցիալը»,-ասաց Կ. Վարդանյանը: «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի խոսքով՝ արդեն մի քանի տարի է՝ ողջ աշխարհում մեծ բում է ապրում համակարգչային խաղերի ոլորտը։ Նոր, սակայն շատ դինամիկ զարգացող է նաեւ հեռախոսների հա
...
Կարդալ ամբողջը »
|
Սմարթֆոններում եւ այլ շարժական սարքերում արդեն հնարավոր է կարդալ հայերեն վեբ կայքեր, Էլեկտրոնային գրքեր եւ այլն: Այսօր՝ մայիսի 4-ին տեղի ունեցավ hy-AM.org նախագծի «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի շնորհանդեսը:
Մինչ այժմ հայերեն տեքստի փոխարեն բջջային հեռախոսների մեծ մասում վանդակներ էին երեւում: Այժմ հայերենը հնարավոր է դառնում կարդալ Անդրոիդ, Մաեմո, ՄիԳո, Սիմբիան եւ Վինդոուզ Մոբայլ համակարգերով աշխատող սարքերում: Բոլոր համակարգերում, բացառությամբ Սիմբիանի, հնարավոր է դառնում նաեւ հայերեն լեզվով մուտքագրումը: Այս մասին ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի համակարգող Ալեքսեյ Չալաբյանը: Նրա խոսքով` տառատեսակները հեշտությամբ կարելի է տեղադրել հեռախոսների մեջ հատուկ ստեղծված ծրագրերի` տեղակայիչ փաթեթների օգնությամբ: «Գործընթացն այնքան պարզ է, որ հեռախոսների հայաֆիկացումը
...
Կարդալ ամբողջը »
|
« 1 2 ... 6 7 8 9 10 ... 35 36 » |
|
Օրացույց | « Ապրիլ 2024 » | Երկ. | Երք. | Չոր. | Հնգ. | Ուրբ. | Շաբ. | Կիր. | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|
|
|