Ուրբաթ, 2024 Ապր. 19, 13:05
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » Արխիվ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երեւանի Նուբարաշեն համայնքի 47Ա ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:


«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նուբարաշենի հանգույցի 47Ա ԱՀԿ-ի ավելի քան 2000 բաժանորդային գծերի վերամիացումը թվային կայանին նախատեսվում է ավարտել մինչեւ 2011 թ. հուլիսի 31-ը` ապահովելով թվային կապով մայրաքաղաքում «ԱրմենՏելի» ֆիքսված ցանցի բաժանորդների 100 տոկոսին:

Նշենք, որ Նուբարաշեն համայնքի 47Ա ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների ավարտից հետո ամբողջ երկրում թվային հեռախոսակայաններին միացված կլինի «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 81 տոկոսը:
Դինել են: 515 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 16 | Մեկնաբանություն (0)

Facebook սոցցանցի իսրայելցի օգտվողները մայիսի 14-ի երեկոյան գործնականում զավթել են թուրքական կառավարության էջը` ի պատասխան Թուրքիայի գլխավոր դատախազի պահանջի, հրապարակել անցած տարվա մայիսի 31-ին թուրքական Mavi Marmara նավի վրա հարձակման մասնակիցներ կոմանդոսների անունները:


«Ինձ դատի տվեք, ես Իսրայելից եմ»,- գրված է էջերում:

Ակցիայի նախաձեռնողը հայրենասիրական «Իսրայել շելի» շարժումն է, որը մոտ 50 հազար անդամ ունի:

Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները կտրուկ սրվել էին «Ազատության նավատորմի» վրա կատարված հարձակումից հետո, երբ զոհվել էին 9 թուրքեր: Անկարան դրանից հետո վերանայեց Իսրայելի հետ բարեկամական հարաբերությունները:

Դինել են: 585 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 16 | Մեկնաբանություն (0)

ԱՄՆ պետդեպարտամենտը ներղություն է հայցել 22 հազար մարդկանցից, ովքեր ավելի վաղ սխալ կերպով տեղեկացվել էին, որ իրենք գրին-քարտ են շահել, հայտնում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով ВВС-ին։


Չինովնիկներն իրենց որոշումը բացատրել են համակարգչի սխալով։ Վիճակահանությունը նորից կանցկացվի։ Դրան կմասնակցի շուրջ 15 մլն մարդ։

Համակարգչային սխալը կայացել է նրանում, որ հաղթողների 90 տոկոսն ընտրվել են առաջին երկու օրերին հայտ ներկայացած մարդկանցից, մինչդեռ հաշվառումը շարունակվել է 30 օր։

Գրին-քարտը ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ճանապարհ է բացում։
Դինել են: 775 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 15 | Մեկնաբանություն (0)

Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկան փորձաքննությունների բաժնի ղեկավար Դավիթ Մելքումյանը մայիսի 4-6-ը մասնակցել է Վիեննայում կայացած Դատափորձաքննական կազմակերպության եվրոպական ցանցի (ENFSI) պայթուցիկ նյութերի հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի (FINEX) ամենամյա համաժողովին:


Ինպես NEWS.am-ին հայտնեց ՓԱԲ հասարակայնության հետ կապերի պատասխանտու Լանա Մշեցյանը, Հայաստանն առաջին անգամ է մասնակցել նման միջոցառման, թեեւ 2009թ-ից խմբի ասոցիացված անդամ է:

Համաժողովի աշխատանքներին մասնակցել է 26 երկրից 69 փորձագետ: Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել մի շարք գիտական քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում պայթուցիկ նյութերի հետզոտման մեթոդիկան, քննարկել իրենց հետաքրքրող հարցեր:

Դ. Մելքումյանը մի շարք հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ, հետագա համագործակցությա ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 597 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 14 | Մեկնաբանություն (0)

Microsoft ընկերությունը մի քանի օր առաջ պաշտոնապես հայտարարեց Skype-ի գնման մասին։ Գործարքի արժեքը 8.5 մլրդ դոլար է։


Նշենք, որ Skype-ը վերջին տարիներին լայն օգտագործում է գտել ողջ աշխարհում, իսկ «skyping» բառն արդեն փոխարինում է «զանգահարել ինտերնետի միջոցով» արտահայտությանը։ Skype-ի ծառայությունից օգտվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։

Փորձագետների գնահատմամբ՝ նման գործարքի շնորհիվ Microsoft-ը ձեռք կբերի նոր օգտագործողներ, ինչպես նաեւ կամրապնդի դիրքերն ինտերնետում։ Իսկ ամենակարեւոր պատճառը, թե ինչու Microsoft-ը գնեց Skype-ը՝ դա Windows Phone 7-ն է (Mobile OS) եւ Nokia-ն։ Հաշվի առնելով վերջերս Microsoft-ի եւ Nokia-ի միջեւ ձեռքբերված համագործակցությունը, իսկ ներկայումս նաեւ Skype-ի գնումը, պետք է նշել, որ ծրագրային ապահովման ոլորտում հսկա ընկերությունը՝ Microsoft-ը, կարող է նաեւ մեծ դեր խաղալ բջջային հեռախոսների շուկայում։ Բաց ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 572 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 14 | Մեկնաբանություն (0)

Facebook սոցիալական ցանցը խոստովանել է, որ վարձել է Burson-Marsteller ընկերությանը, որպեսզի վնասի Google-ի հեղինակությանը ամերիկյան մամուլի միջոցով:


Burson-Marsteller-ի ղեկավարները դիմել են հայտնի բլոգեր Քրիստոֆեր Սոգոյանին, խնդրելով տարածել տեղեկություններ Google-ի կողմից իր օգտվողների տվյալների անձեռնմխելիության խախտումների մասին: Փոխարենը PR-ընկերությունը Քրիստոֆերին խոստացել է օգնել հոդվածներ տպել Huffington Post եւ The Washington Post պարբերականներում:

«Ամերիկյան քաղաքացիները պետք է իմանան, որ Google-ն ամեն օր ներխուժում է իրենց անձնական տվյալների մեջ, առանց իրենց համաձայնության»,- բլոգերին ասել են Burson-Marsteller-ից:

Սոգոյանը հրաժարվել է, ապա նամակը զետեղել ինտերնետում: The Daily Beast-ի աշխատակից Դեն Լայոնսն իր հերթին գտել է ապացույցներ, որ Burson-Marsteller-ին վարձել է Facebook-ը:
Դինել են: 475 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 13 | Մեկնաբանություն (0)

Աֆղանական իսլամիստական «Թալիբան» շարժումը Twitter-ում մի քանի լեզուներով միկրոբլոգ է ստեղծել: @alemarahweb-ը, որը վարում է Մոստաֆա Ահմեդին, տվյալ պահին կարդում է առնվազն 500 օգտագործող: Միաժամանակ այնտեղ հայտնվել են մի քանի հաղորդագրություններ, որոնք պատմում են «անհավատների ուժերին հարվածելու», «Քարզայի մարիոնետայի ռեժիմի» մասին, գրում է Rosbalt-ը:


Նշվում է, որ հրապարկումների օպերատիվությամբ թալիբները երբեմն գերազանցում են նաեւ կոալիցիան ուժերի մամուլի ծառայությանը: ՆԱՏՕ-ում արդարանում են նրանով, որ իրենք փորձում են ավելի ճշտգրիտ տեղեկատվություն հաղորդել:
Դինել են: 588 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 13 | Մեկնաբանություն (0)

Facebook-ում սփյուռքահայ լրագրողների խումբը հարձակման է ենթարկվել թուրք ազգայնական հաքերնրի կողմից: «Nouvelles dArménie»-ն գրում է, որ թուրքերը կարողացել են կոտրել խմբի անդամների էջը, հեռացրել են էջի իրական ադմիններին, եւ բոլորին ադմինիստրատորի հնարավորություն տվել: Որոշ լրագրողներ դրանից հետո անձնական հաղորդագրություններով սպառնալիքներ են ստացել, որից հետո դուրս են եկել կայքից:

Դինել են: 600 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 13 | Մեկնաբանություն (0)

Հայաստանում բարձր տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում: Այդ մասին այսօր` մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Նրա խոսքով, դա դրական ազդեցություն է թողնում կառավարման համակարգի վրա, քանի որ սոցիալական ցանցի շնորհիվ պաշտոնյաները դառնում են հասարակության համար առավել «հասանելի»: Վարչապետը նաեւ նշել է, որ ներկայումս Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը գերազանցում է 200 հազարը, իսկ տարվա ընթացքում` կգերազանցի 300 հազարը:
Դինել են: 564 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 12 | Մեկնաբանություն (0)

Facebook-ը կրկին հաստատել է, որ առայսօր ստեղծված ամենահմուտ լրտեսական գործիքն է: Համակարգչային անվտանգության ասպարեզում մասնագիտացած Symantec ընկերությունը պարզել է, որ ամենահայտնի սոցիալական ցանցի` Facebook-ի գովազդատուները վերջին մի քանի տարվա ընթացքում հնարավորություն են ունեցել մուտք գործել սոցիալական ցանցի օգտագործողների փակ տեղեկատվության մեջ, հայտնում է 3Dnews-ը:


Նրանց հասանելի են եղել լուսանկարները, անձնական գրագրությունը եւ փակ տեղեկատվությունը: Գովազդատու ընկերությունները կարողացել են թողարկել հաղորդագրություններ ոչինչ չկասկածող օգտագործողների անունից:

Օգտագործողների տվյալներ մուտք գործելը հնարավոր է դարձել IFRAME մեխանիզմի կիրառումից հետո` 2007 թվականից:

Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Facebook-ն անվանել է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող «լրտեսական մեխանիզմ»:
Դինել են: 427 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 12 | Մեկնաբանություն (0)

« 1 2 ... 5 6 7 8 9 ... 35 36 »
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Ապրիլ 2024  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100