Երեքշաբթի, 2024 Ապր. 23, 19:20
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » Արխիվ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան հայտարարում են Հայաստանի Կիբեռխաղերի 5-րդ բաց առաջնության մեկնարկի մասին: Առաջնությունը միաժամանակ հանդիսանում է միջազգային WCG(WorldCyberGames) համակարգչային եւ վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի Հայաստանյան նախընտրական փուլ: Միջազգային համակարգչային խաղեր մրցույթն իր պատմությունը սկսել է 2000թ-ին:


« Հայաստանյան նախընտրական փուլը կկայանա 2011թ-ի հունիսի 22-26 «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում:

Այս տարի պաշտոնական մարզաձեւեր են ընտրված FIFA 2011 եւ StarCraft 2, իսկ ոչ պաշտոնական` Counter-Strike 1.6 եւ WarCraft 3 Dota: Պաշտոնական մարզաձեւերում հաղթողներն այս տարի հնարավորություն կունենան մասնակցելու WCG Գլխավոր եզրափակչին, ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 513 | Ավելացրել է: MrROB | Տեղադրվել է: 2011 Հուն. 13 | Մեկնաբանություն (0)

Միջազգային հակերական Anonymous հանրույթը զանգվածային հարձակման է ենթարկել Թուրքիայի պետական կառույցների պաշտոնական կայքերը` որպես բողոքի նշան կառավարության մտադրության, ըստ որի պետք է սահմանափակել ինտերնետից օգտվելու կանոնները: 


Ինչպես հայտնել են հակերները կայքերից մեկում, «Թուրքիա» անունով օպերացիան ուղղված է Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի դեմ: Այս գերատեսչությունը որոշել է սահմանափակել ինտերնետ ազատ մուտքն արդեն այս տարվա օգոստոս ամսից: Դեպարտամենտի գլխավոր էջը մինչ այժմ անհասանելի է օգտվողների համար:

Գերատեսչության ղեկավարը հայտարարել է. «Երկրի երիտասարդ բնակչության պաշտպանության նպատակով բոլոր ինտերնետ-պրովայդերները պետք է պարտավորվեն օգտագործել ծրագրերի համապատասխան փաթեթներ` ստանդարտ, մանկական, ընտանեկան, տնային»: Շատ օգտագործողներ, սակայն, ընդդիմանում են նոր կանոններին, որոնք, ըստ նրանց, ենթադրում են կայքերի զանգվածային ֆիլտրացիա, ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 492 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Հուն. 11 | Մեկնաբանություն (0)

15 հազար դոմենյ անուն .am տիրույթում:Հայաստանում կայքերի ստեղծման աճի տեմպը մոտ 25 տոկոս է, սակայն վերջին շրջանում մասսայական արագագործ ինտերնետ ապահովող ընկերությունների շատացմանը զուգահեռ, ավելացել է նաեւ ինտերնետից օգտվողների թիվը։ Արդյունքում՝ ավելացել է նաեւ այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են սեփական կայքն ունենալ։


«Կայքերի ստեղծման աճի տեմպը նախորդ տարիների համեմատ մի փոքր արագացել է, ինչը կապված է ինտերնետի տարածման հետ»,-ասաց Գ. Սաղյանը։
Աղբյուրը` http://aysor.info
Դինել են: 551 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2011 Հուն. 07 | Մեկնաբանություն (0)

Չինաստանի զինվորականները արաբական աշխարհում իրադարձություններն անվանել են ինտերնետային պատերազմների սկիզբ, որոնք փոխարինելու են գալիս ավանդական պատերազմներին, եւ դրա համար մեղադրել են ԱՄՆ-ին:


Չինաստանի բանակի ծրագրային հայտարարությունը հայտնել է Պենտագոնի հատուկ ռազմավարության հրապարակումից մի քանի օր անց: Նոր ռազմավարությամբ ԱՄՆ-ը իրավունք է վերապահում ուժ կիրառել հաքերային հարձակում իրականացրած երկրների դեմ:

«Այն դեպքում, երբ ատոմային պատերազմը ինդուստրիալ հասարակության ռազմավարությունն էր, ինտերնետային պատերազմը, տեղեկատվական հասարակության ռազմավարությունն է»,- ասվում է Ե Ժենգի եւ Ժաո Բաոսինի հոդվածում:

Չինացի զինվորականները գլոբալ ցանցն անվանում են ապագա հակամարտության մարտադաշտ: Մերձավոր Արեւելքում անկարգությունների ետեւում, ըստ չինացիների, կանգնած են ամերիկյան իշխանությունները:
Դինել են: 542 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Հուն. 04 | Մեկնաբանություն (0)

Սիրիայում ուրբաթ առավոտից անջատել են ինտերնետը: Սիրիայի պետական հեռախոսային եւ ինտերնետ-կապի ընկերությունում «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ ինտերնետն անջատված է ողջ երկրում:


Նշենք, որ վերջին երկուսուկես ամսում Սիրիայում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում, իսկ ուրբաթ օրերը «Ցասման օրեր» են: Ցույցերը կազմակերպվում են Facebook ցանցի եւ Twitter միկրոբլոգի միջոցով:
Դինել են: 556 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Հուն. 03 | Մեկնաբանություն (0)

ՀՀ տրասպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ասել է, որ վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը աճել է 6 անգամ եւ այսօր հանրապետության բնակչության մեկ երրորդն է կազմում: 


Այս մասին նախարարը հայտնել է Երեւանում ընթացող ԱՊՀ երկրների ինֆորմատիզացիայի համակարգող խորհրդի նիստում: 

Մանուկ Վարդանյանը նշել է, որ Հայաստանում բջջային ցանցի թողունակությունը 100% է կազմում, աճել է տրամադրվող ծառայությունների որակը, կատարվել է գրեթե ամբողջական անցում թվայնացված կապին:
Դինել են: 485 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Հուն. 01 | Մեկնաբանություն (0)

BSA (Բիզնես սոֆթ ալիանս) միջազգային կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ 2011թ.ի մարտի դրությամբ, Հայաստանում պիրատության մակարդակը կազմում է 90 տոկոս։ Նույն կազմակերպության փորձագետ Նարինե Մկրտչյանի խոսքով՝ մեր երկրում ընդամենը երկու նախարարություն է օգտագործում լիցենզիոն ծրագրեր (արդարադատության եւ կրթության ու գիտության նախարարությունները):


Մկրտչյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում 2010թ-ից ոստիկանության հետ համատեղ ավելի կոշտ պայքար է սկսվել ոչ լիցենզիոն ծրագրերի վաճառքի եւ տարածման առումով։ Որոշ գործեր ընթացքի մեջ են, որոշ գործեր կարճվել են, քանի որ օրինախախտներն ընդունել են իրենց մեղքը եւ ծրագրերի իրավատիրոջը՝ այս դեպքում «Մայքրոսոֆթ»-ին վճարել համապատասխան փոխհատուցում։

«Հարուցված 3 քրեական գործերով, փորձագետների եզրակացության հիման վրա, վնասի չափը կազմում է մոտ 110 հազար դոլարին համարժեք դրամ»,- ասաց Ն. Մկրտչյանը: Նրա խոսքով՝ 3 տարվա ընթացքում ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 521 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 31 | Մեկնաբանություն (0)

Facebook սոցիալական ցանցում գրանցվածների թիվը գերազանցել է 700 միլիոնը:


Այդպիսով, 2011թ ավելի քան 5 ասմվա ընթացքում օգտվողների թիվն ավելացել է մոտ 100 միլիոնով: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ.Նովոստին»` վկայակոչելով Socialbakers.com-ին:

Facebook-ն ամենաշատը հայտնի է ԱՄՆ-ում (155.3 մլն), Ինդոնեզիայում (37.9 մլն), Մեծ Բրիտանիայում (30.7 մլն), Թուրքիայում (29,5 մլն) եւ Հնդկաստանում (26.6 մլն դոլար):

Ամենաքիչը Facebook-ը տարածված է Վատիկանում` մոտ 20 օգտվողներ:


Դինել են: 573 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 29 | Մեկնաբանություն (0)

Google ինտերնետ կորպորացիան Նյու Յորքում ներկայացրել է Google Wallet նոր ունիվերսալ վճարային համակարգը, որը ցանկացած գնումի եւ ծառայության դիմաց թույլ կտա վճարել բջջային հեռախոսի միջոցով՝ փոխարինելով սովորական կրեդիտային քարտին։ «Վերջին մի քանի հազար տարվա ընթացքում փոփոխվել է փողի երեք ձեւ՝ մետաղադրամ, թղթադրամ եւ կրեդիտային քարտեր։ Այժմ մենք պատմական նոր հերթափոխի ճանապարհին ենք, որը թույլ կտա Ձեր հեռախոսը դարձնել Ձեր դրամապանակը»,- հայտնել է ընկերությունը։


Այս ծառայությունը հասանելի է դեռեւս Android սմարթֆոն Google Nexus S 4G-ի համար։
Դինել են: 507 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 28 | Մեկնաբանություն (0)

Facebook սոցիալական կայքն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կգործարկի սեփական երաժշտական ծառայությունը։


Ծառայության մշակման համար Facebook-ը համագործակցել է Spotify երաժշտադարան-ռեսուրսի հետ, որը հնարավորություն է տալիս օնլայն երաժշտություն լսել։

Այս պահին ծառայությունը փորձարկում է անցնում։ Նրա ամենահավանական անվանումն է Facebook Music կամ Spotify on Facebook, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Forbes-ի տվյալներով՝ ծառայության գործարկումից հետո Spotify-ի նշանը կհայտնվի Facebook-ի էջում՝ ձախից։

Ծառայության միջոցով Facebook-ի օգտատերերը հնարավորություն կստանան միաժամանակ երաժշտություն լսել «ընտրված» ընկերների հետ։

Ծառայությունից օգտվելու համար Facebook-ի օգտատերերից կպահանջվի իրենց համակարգիչներում տեղադրել Spotify անվճար հավելվածը։ Սակայն սկզբնապես ծառայությունը հասանելի կլինի միայն այն երկրներում, որտեղ հնարավոր է հաշիվ ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 480 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 27 | Մեկնաբանություն (0)

« 1 2 3 4 5 6 7 ... 35 36 »
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Ապրիլ 2024  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100