Ուրբաթ, 2024 Մար. 29, 14:35
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » Արխիվ

Երկրորդ սերնդի iPad-ը առաջին անգամ հանրությանը ներկայացվեց 2011թ.-ի մարտին Սան Ֆրանցիսկոյում, իսկ դրա վաճառքը սկսվեց արդեն մարտի վերջին: Մեկ ամիս էլ չանցած այն սկսեց վաճառվել նաեւ Հայաստանում:Հայաստանը բավականին արագ արձագանքեց տեխնոլոգիական առաջընթացին:


iPad-ը կամ Apple Tablet-ը իրենից ներկայացնում է սմարթֆոն (Smartphone) եւ միաժամանակ դյուրակիր համակարգիչ (Laptop):

iPad-ը համարվում է սենսորային տեխնոլոգիաների վերջին նվաճումը: Իր տեսակով iPad-ը միջանկյալ տեղ է զբաղեցնում սմարտֆոնի եւ նոթբուքի միջեւ:

«Ի տարբերություն առաջին սերնդի iPad-ի, iPad-2-ը ունի տեսախցիկ, պրոցեսորը 2 անգամ հզոր է, վիդեոկարտան 9 անգամ հզոր է իր նախորդ տարբերակից» iPad-ի եւ iPad-2-ի տարբերությունը դեռեւս տեսանելի է միայն տեսախցիկի մեջ,մարդիկ այն գնում են հիմնականում տեսազանգեր կատարելու համար:iPad-2-ի հնարավորությունները ավելի տեսանելի կլինեն, երբ ի հ ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 591 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 26 | Մեկնաբանություն (0)

Հայկական թիմը մասնակցելու է Նյու Յորքում հուլիսին Microsoft-ի կազմակերպած Imagine Cup մրցույթին` տեխնոլոգիաների համաշխարհային ուսանողական առաջնությանը, հաղորդում է «Asbarez»-ը:


Երեւանի պետհամալսարանի թիմը լինելու է 73 երկրների 400 մասնակիցների շարքում, որոնք մասնակցելու են առաջնությանը տարբեր դասակարգումներում, ինչպես` ծրագրային ապահովման մշակում, ներդրվող հավելվածների մշակում, խաղերի, թվային ստեղծագործության մրցույթներ, Windows Phone 7-ի մրցույթ եւ այլն:

X-Tech անունով հայկական թիմը մասնակցելու է ծրագրային ապահովման մշակման մրցմանը:
Դինել են: 533 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 25 | Մեկնաբանություն (0)

«Համակարգիչ բոլորի համար» միջոցառումը դուրս է եկել ՏՏ ոլորտի խթանման 2011 թ. ծրագրից: Էկոնոմիկայի նախարարության առաջարկով այդ ծրագրի փոխարեն նախատեսվել է մեկ այլ` «Ինթել եւ Սիսկո ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացում» միջոցառումը: Հիշեցնենք, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է համատեղ HP ընկերության հետ:


Ինթել ընկերության հետ ստորագրված հուշագրով նախատեսվում է իրականացնել այնպիսի համատեղ ծրագրեր, ինչպիսիք են «Համակարգիչ ուսուցիչների համար», ուսուցիչների վերապատրաստում, «Classmate PC», կրթական այլ ծրագրեր:

Սիսկո ընկերության հետ ստորագրված հուշագրի շրջանակում Հայաստանը կհամագործակցի ընկերության հետ «Հաջորդ սերնդի ցանցի զարգացում», «Մարդկային ռեսուրսների զարգացում», «Cisco ձեռնարկատիրության ինստիտուտ», «Cisco Լուծման կենտրոն» նախագծերի իրականացման ուղղությամբ:

Նշված ծրագրերի իրականացման նախապայմաններից մեկը ՀՀ կառավարության կ ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 507 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 24 | Մեկնաբանություն (0)

«Ֆայբերնետ» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Վրաստանից Հայաստան եկող ինտերնետ կապի խողովակները և մալուխը հավանաբար կտրվել են սղոցող գործիքի օգնությամբ։


«Ի պատասխան վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությանն այն մասին, թե ով է կտրել մեր ընկերության կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից վարձակալվող մալուխը, շտապում ենք տեղեկացնել, որ իրոք, ուրբաթ մայիսի 20-ին ժամը 15:50-ի սահմաններում ամբողջությամբ խափանվել է կապը «Ֆայբերնետ» ընկերության ցանցի և ինտերնետ հասանելիություն մատակարարող բոլոր այլ միջազգային ցանցերի միջև»,-գրված է «Ֆայբերնետ»-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է ընկերությունը, դեպքի վայր են ժամանել ինչպես մեր թե՛ «Ֆայբերնետ»-ի և թե՛ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները, և հայտնաբերել են մալուխի վնասված հատվածը: Պարզվել է, որ վնասված հատվածում կտրված է ինչպես առաջին արտաքին պաշտպանիչ ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 668 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 23 | Մեկնաբանություն (0)

Google կորպորացիան մտադիր է աշխարհի 19 լեզուներով սոցիալական որոնման (Social Search) համակարգ ներդնել։ 2009 թվականից այն գործում է միայն անգլերեն լեզվով։


Տվյալ որոնման արդյունքում կարտացոլվի այն մարդկանց մասին տեղեկատվությունը, որոնց հետ Facebook-ում, Twitter-ում, Google Buzz-ում ընկերացել է կամ մշտապես շփվում է այս կամ այն օգտագործողը։ Որոնման համակարգից կարելի է օգտվել միայն այն դեպքում, եթե մուտք ես գործում եւ ակտիվացնում ես քո աքաունթը Google ծառայությունում, հայտնում է newsland.ru-ն։
Դինել են: 580 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 22 | Մեկնաբանություն (0)

Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Չենդու քաղաքի էլեկտրատեխնիկայի արտադրության գործարանում մայիսի 20-ին պայթյուն է եղել: Երկու մարդ զոհվել է, առնվազն 16-ը վիրավորվել են:


Գործարանը պատկանում է թայվանական Foxconn ընկերությանը, որը Apple մակնիշի տակ թողարկվող արտադրանքի խոշոր արտադրողներից է: Պայթյունը տեղի է ունեցել այն շենքում, որտեղ արտադրվում են iPad2-ի պլանշետները, գրում է Lenta.ru-ն:

Պայթյունի ժամանակ շենքում մի քանի հարյուր մարդ է գտնվել:

Չինական իշխանությունների կողմից իրականացվում է հետաքննություն, չի բացառվում, որ պայթյունի պատճառը տեխնիկական անվտանգության խախտումները լինեն:
Դինել են: 508 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 21 | Մեկնաբանություն (0)

Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացմանը աջակցելու նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում է «Էլեկտրոնային առեւտուր. Նոր հնարավորություններ հայկական շուկայում» թեմայով սեմինար-կլոր սեղանը։ Միջոցառումը տեղի կունենա մայիսի 20-ին «Անի» հյուրանոցում։ Սեմինարի ընթացքում կներկայացվեն Էլեկտրոնային առեւտրի առկա ենթակառուցվածքները, տեխնիկական եւ իրավական խնդիրները:


Միջոցառման ամփոփման ժամանակ ընկերությունները կառաջադրեն խնդիրներ, որոնք հետագայում կքննարկվեն էլեկտրոնային առեւտրի զարգացման միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:

Նախատեսվում է, որ միջոցառմանն կմասնակցեն «Բուկինիստ», «Ռ եւ Վ Կոմֆորտ», «Իդրամ», «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ, «Հելիքս Կոնսալտինգ» , «Կասկադ Ինշուրանս», «Ղ-Տելեկոմ», «Օրանժ Արմենիա», «Հայկական ծրագրեր», «Ֆայն», «Ապագա Թեքնոլոջիս» եւ այլ ընկերություններ։

Սեմինար-կլոր սեղանի գործընկերներ են ՀՀ Կենտրոնա ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 616 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 20 | Մեկնաբանություն (0)

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիքսված հեռախոսակապին միանալու նոր հնարավորության մասին: Մինչեւ 2011 թ. դեկտեմբերի 31-ը Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացող ֆիզիկական կամ իրավաբանական անձիք կարող են միացման վարձը վճարել 12-ամսվա ընթացքում` հավասար մասերով:  


«Լարային ենթակառուցվածքում իրականացրած զգալի ներդրումների շնորհիվ «ԱրմենՏելն» ավարտում է Երեւան քաղաքի թվայնացումը, ավելացնում շրջաններում թվային ԱՀԿ-ների քանակը: Մեր նոր առաջարկն ավելի մատչելի կդարձնի քաղաքային հեռախոսակապի եւ լայնաշերտ ինտերնետ-հասանելիության ծառայությունները` Հայաստանի ինտերնետ-կապի առաջատար օպերատորից», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Beeline ֆիքսված հեռախոսային ցանցին միացման վճարը կազմում է 12000 դրամ ֆիզիկական անձանց համար եւ 14400 դրամ` իրավաբանական անձանց համար: Փուլային վճարման տարբերակից կարող են օգտվել Երեւանի եւ բոլոր մարզերի ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 707 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 19 | Մեկնաբանություն (0)

Heineken գարեջրի գովազդի համար մշակել են բացիչ` ներկառուցված Bluetooth-ով, որը հաղորդում է Facebook-ով երեկույթի մասին, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով TrendHunter կայքը:


The Invite գարեջրի նոր գովազդային արշավի շրջանակներում գովազդային արշավի մասնակիցներին առաջարկում են գարեջրի սիրահարներին միաժամանակ բացել շշերն ու հրավիրել երեկույթի:

Բացի այդ, գովազդային արշավը ներառում են ամենբաշաթյա մրցանակաբաշխություն նրանց համար, ովքեր ավելի շատ մարդկանց են հրավիրում երեկույթի:

Դինել են: 493 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 18 | Մեկնաբանություն (0)

Իսրայելցի զույգն իրենց նորածին դստերը կոչել է Լայկ (« դուր է գալիս»), որը սոցիալական Facebook ցանցից օգտվողների ժարգոնի անբաժան մասն է:


Երբ աղջնակի հայրը` Լիոր Ադլերն այդ մասին հայտնել է Facebook -ի իր էջում, այն «դուր է եկել» 40 այլ օգտվողների, գրում է ВВС-ին: Facebook-ից օգտվողները սեղմում են «like» կոճակը, երբ ինչ-որ գրառում կամ լուսանկար իրենց դուր է գալիս: Երեխայի հոր խոսքով` նման անուն ընտրելով փորձել են օրիգինալ լինել:

Մինչ ընտրությունը կատարելը` նրանք համոզվել են, որ Իսրայելում այդպիսի անուն ոչ ոք չունի:

Դինել են: 504 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մայ. 17 | Մեկնաբանություն (0)

« 1 2 ... 4 5 6 7 8 ... 35 36 »
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մարտ 2024  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100