Ուրբաթ, 2024 Ապր. 19, 23:18
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » Արխիվ

"ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) համագործակցելով playgame.am ռեսուրսի հետ ներկայացրեց Հայաստանում առաջին արտոնագրված խաղային Ինտերնետ-սերվերը: Խաղային սերվերը հասանելի է www.playgame.am հասցեով, որի այցելուներին ներկայում հասանելի է Counter-Strike 1.6 (հեղինակ Valve Corporation) խաղի արտոնագրված տարբերակը: Սերվերի շնորհանդեսը տեղի ունեցավ Կիբեռխաղերի Հայաստանի 5-րդ բաց առաջնության շրջանակներում. Beeline տաղավարում այցելուներին առաջարկվում էր խաղալ օնլայն ռեժիմում: 


"Օնլայն խաղերը մեծ ճանաչում են վայելում, և բնականաբար օգտվողներին ավելի հարմար է խաղալ տեղական արտոնագրված սերվերում: Դա օգնում է հասնել առավելագույն որակի, և խաղալիս բարձրացնում է սերվերի արձագանքելու արագությունն իրական ժամանակում: Մենք վստահ ենք, որ այս ծրագիրը թույլ կտա բավականին բարձրացնել ինտերնետ-հասանելիության որակական նկարագիրը` նպաստելով Հայաստանի ներսում տրաֆիկի կենտրոնացմանը ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 487 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Հուն. 23 | Մեկնաբանություն (0)


Mozilla Foundation ընկերությունը պաշտոնապես հայտնել է ֆիրմային Firefox բրաուզերի 5-րդ վարկածի թողարկման մասին: Նշենք, որ այդ բրաուզերն աշխարհում իր պոպուլյարությամբ երկրորդ տեղում է, զիջելով միայն Internet Explorer-ին:

Թեեւ Firefox 5 դեբյուտը տեղի է ունեցել նախորդ վարկածի թողարկումից ընդամենը 3 ամիս անց, սակայն նոր վարկածում ավելի քան 1000 տարբեր կատարելագործումներ կան, որոնք կոչված են մեծացնել արագությունն ու անվտանգությունը եւ այն դարձնել ավելի հարմար, գրում է Ferra.ru-ն:

Մշակման է ենթարկվել նաեւ Android-ի համար նախատեսված Firefox-ի վարկածը: Մասնավորապես, վերացվել են որոշակի բարդություններ, որոնք կապված են բրաուզերի իտալերենով, ռուսերենով ու ֆրանսերենով լոկալացման հետ:
Դինել են: 579 | Ավելացրել է: MrROB | Տեղադրվել է: 2011 Հուն. 22 | Մեկնաբանություն (0)


Apple ընկերությունը ծրագրում է հանրությանը ներկայացնել իր iPhone սմարթֆոնի նորացված տարբերակը արդեն սեպտեմբերին:

Ինչպես հայտնում է RBC-ն, սմարթֆոնի արտաքինը տեսքը չի փոխվի, սակայն նորույթի վրա, ավելի հզոր պրոցեսոր է դրվելու, նաեւ բարելավված տեսախցիկ: Նշվում է, որ iPhone 5-ն աշխատելու է iOS 5 օպերացիոն համակարգով:

Bloomberg-ի տվյալներով, նոր միկրոչիփը պարունակում է ARM Cortex-A9 երկու միջուկ, լրացուցիչ 512 ՄԲ օպերատիվ հիշողություն ու 2-միջուկանի PowerVR SGX543MP2 տեսաարագացուցիչ: 5- մեգապիքսելանոց տեսախցիկի փոխարեն նոր սմարթֆոնի վրա լինելու է 8 մեգապիքսելանոց տեսախցիկ:
Դինել են: 538 | Ավելացրել է: MrROB | Տեղադրվել է: 2011 Հուն. 22 | Մեկնաբանություն (0)

[c]
Այսօր Հայատանում մեկնարկում է Samsung Galaxy S II սմարթֆոնի պաշտոնական վաճառքը: «Samsung-ը նպատակ ունի առաջ անցնել Apple-ի iPhone-ից ու առաջատար դառնալ սմարթֆոնային շուկայում»,- այս մասին այսօր սմարթֆոնի շնորհանդեսին ասաց Հայաստանում Samsung Electronics-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:

2010թ.-ին սմարթֆոնների վաճառքը Հայաստանում աճել է 300 %-ով, իսկ Samsung Galaxy S մոդելը իրացվել է ողջ աշխարհում ավելի քան 10 մլն օրինակով:

Ա. Շահբազյանը տեղեկացրեց նաև, որ Samsung Galaxy SII-ի նախընտրելի գինը Հայաստանում կլինի 320 հազ. դրամ: «Մենք հույս ունենք, որ սմարթֆոնը մեծ հաջողություն կունենա Հայաստանում և մեծ ծրագրեր ունենք՝ կապված հայկական շուկայի հետ»,- ասաց Samsung Electronics-ի Կովկասյան գլխավոր ներկայացուցիչ Օհ Սունգ Կիմը:
Դինել են: 540 | Ավելացրել է: MrROB | Տեղադրվել է: 2011 Հուն. 22 | Մեկնաբանություն (0)


Intel-ը նախատեսում է մինչեւ 2020 թվականը սուպերհամակարգիչների հզորությունն ավելացնել 500 անգամով:

Այդ գործում կորպորացիային կօգնի Intel MIC նոր ճարտարապետությունը։ Intel-ը հույս ունի մինչեւ ընթացիկ տասնամյակի ավարտը մոտ 500 անգամով ավելացնել ամենահզոր համակարգիչների արտադրությունը։

Այսօրվա դրությամբ HPC (High Performance Computing) դասի ամենահզոր համակարգը հանդիսանում է K computer-ը՝ ստեղծված Ճապոնիայում։
Դինել են: 564 | Ավելացրել է: MrROB | Տեղադրվել է: 2011 Հուն. 22 | Մեկնաբանություն (0)



Սկսած հունիսի 21-ից Ucom ընկերությունը ողջ ամառվա ընթացքում բարձրացնում է ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների ինտերնետ ծառայության արագությունը 2 Մեգաբիթ վայրկյանով: Այդ մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Արդեն այսօր U!Net Starter, U!Net Basic, U!Net Ultra, U!Net Highway սակագնային փաթեթների եւ «Երեքը մեկում» փաթեթի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների ինտերնետի հիմնական արագությանը ավտոմատ կերպով կավելանա 2 Մբ/վ արագություն` առանց որեւէ փոփոխման հայտի լրացման եւ առանց հավելավճարի:
Դինել են: 553 | Ավելացրել է: MrROB | Տեղադրվել է: 2011 Հուն. 22 | Մեկնաբանություն (0)

Վաճառքը կսկսվի Հայաստանի բոլոր Samsung ֆիրմային խանութներում, Mobile Centre ցանցում, ինչպես նաեւ VivaCell-MTS-ի եւ Orange-ի սպասարկման կենտրոններում:


Ինչպես շնորհանդեսին հայտնել է Հայաստանում Samsung Electronics-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը, վերջին տարիներին Հայաստանի սմարթֆոնների շուկան արձանագրել է 300%-ոց աճ, իսկ Samsung բջջային սարքերի վաճառքը ավելացել է 10 անգամ:

«Galaxy S II մոդելը առաջին անգամ ներկայացվել է 2011-ի ապրիլին Հարավային Կորեայում, ուր վաճառքի առաջին ամսում վաճառվել են 800 հազ. բջջայիններ», – նշել է Անդրանիկ Շահբազյանը` ավելացնելով, որ Հայաստանում ընկերությունը նույնպես նոր սարքերի հաջող վաճառք է ակնկալում:

Նրա խոսքերով, սմարտֆոնի ուղեցուցային գինը Հայաստանում կկազմի 320 հազ. դրամ, սակայն գնային առաջարկները մի փոքր կտարբերվեն միմյանցից` կախված վաճառողների գնային քաղաքականությունից ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 431 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Հուն. 21 | Մեկնաբանություն (0)

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Panasonic KXTS 500 եւ Panasonic KXTG1311 ֆիքսված հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին, 7000 եւ 19500 դրամ համապատասխանաբար:


«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել հեռախոսների տեսականին` առաջարկելով ճանաչված ընկերությունների արտադրության ֆիքսված հեռախոսներ:

«Հայաստանի կապի միասնական օպերատորի կողմից առաջարկվող կապի ժամանակակից եւ մատչելի տեխնոլոգիաները, ինչպես նաեւ ճկուն եւ շահավետ սակագները թույլ են տալիս մեր հաճախորդներին ստանալ անհրաժեշտ հեռահաղորդակցության ծառայությունները մատչելի գնով»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Panasonic KXTG1311 ռադիոհեռախոս եւ Panasonic KXTS 500 քաղաքային ֆիքսված հեռախոս կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում:

Դինել են: 535 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Հուն. 17 | Մեկնաբանություն (0)

Սոցիալական «vkontakte.ru» ցանցը մեկ ամիս անց ռուսական vkontakte.ru դոմենից անցնելու է vk.com դոմենի վրա: Այդ մասին իր բլոգում գրել է «Վկոնտակտե»-ի գլխավոր տնօրեն Պավել Դուրովը, հաղորդում է Lenta.ru-ն:


«Վկոնտակտեն» նկատել է, որ նոր դոմենը 2 անգամ կարճ է, գեղեցիկ, հարմար բջջայիններով հավաքելու համար, հեշտ է օտարերկրացիների համար: Դուրովը նշել է, թե ներկայումս ծառայությունը հասանելի է երկու դոմեններում:

Նա նշել է, թե դոմենի փոփոխությունը չի ազդի սոցցանցի լոգոյի եւ ապրանքանիշի վրա:
Դինել են: 481 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Հուն. 15 | Մեկնաբանություն (0)

Facebook սոցիալական ցանցի լսարանի աճի տեմպերի դինամիկան կտրուկ նվազել է վերջին երկու ամսում։ Այս մասին հաղորդում է սոցցանցի բլոգը՝ Inside Facebook-ը: Ըստ բլոգի՝ 2011 թ. ապրիլին նոր գրանցված օգտագործողների թիվը կազմել է 13.9 մլն, իսկ մայիսին այն նվազել է մինչև 11.8 մլն: Նշենք, որ մինչ այդ Facebook-ում գրանցվող նոր օգագործողների միջին ամսական թիվը 20 մլն էր։

Նշվում է, որ Facebook-ի նկատմամբ ակտիվությունը տվյալ երկրում սովորաբար սկսում է ընկնել այն ժամանակ, երբ տվյալ երկրի օգտագործողների ընդհանուր թվի ավելի քան 50 տոկոսը գրանցվում է Facebook-ում:

Սոցցանցի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում եւ Ռուսաստանում: Սակայն այս բացը սոցցանցը լրացնում է նոր տարածաշրջաններ ընդգրկելու միջոցով. մայիս եւ հունիս ամիսների տվյալներով՝ Facebook-ի օգտագործողների թինվն արագ աճում է Մեքսիկայում, Բրազիլիայում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում եւ այլ երկրներում:

Նշենք, որ Facebook-ի վիճակագրությամբ զբաղվող Facebakers ընկերության ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 523 | Ավելացրել է: MrROB | Տեղադրվել է: 2011 Հուն. 13 | Մեկնաբանություն (0)

« 1 2 3 4 5 6 ... 35 36 »
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Ապրիլ 2024  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100