Շաբաթ, 2024 Ապր. 20, 00:20
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Նոյեմբեր » 5 » ArmNet Awards-2010. մեկնարկել է հայկական վեբ-կայքերի մրցանակաբաշխությունը
16:05
ArmNet Awards-2010. մեկնարկել է հայկական վեբ-կայքերի մրցանակաբաշխությունը

Մեկնարկել է հայկական վեբ-կայքերի ArmNet Awards-2010 մրցանակաբաշխությունը: Ինչպես նշվում է հայկական կայքերի մրցանակաբաշխության պաշտոնական էջում` մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել այն կայքերը, որոնք համապատասխանում են մրցույթի պայմաններին, մասնավորապես նախատեսված են հայկական (հայաստան+սփյուռք) շուկայի համար, ներկայացնում են Հայաստանի, հայերի, սփյուռքի մշակույթը կամ ամբողջովին պատրաստված են Հայաստանում: Բոլոր այն կայքերը, որոնք համապատասխանում են վերոհիշյալ չափանիշներից գոնե մեկին, կարող են մասնակցել մրցույթին, որի համար անհրաժեշտ է ուղղակի գրանցվել armnetawards.am կայքում և իրենց կայքում տեղադրել մասնակցի վահանակը:

Armnnet Awards մրցույթն անցկացվելու է երկու փուլով. առաջին փուլում, որը կտևի նոյեմբերի 10-30-ը, ինտերնետ օգտագործողները քվեարկում են իրենց նախընտրած կայքերի համար armnetawards.am կայքում: Երկրորդ փուլում մասնակցում են 75 կայքեր, որոնք առաջին փուլի արդյունքներով հավաքել են առավելագույն քանակով ձայներ: Միջազգային ժյուրին այդ կայքերի ցուցակից կընտրի հաղթողներին յուրաքանչյուր անվանակարգի համար: Ներկայացված անվանակարգերն են`

Դիզայն և հարմարավետություն- տրվում է լավագույն դիզայն և օգտագործելիություն ունեցող կայքին:
Ինովացիա-տրվում է այն կայքին, որը վերջին երկու տարվա ընթացում նշանակալի տեխնոլոգիական նորամուծություն է մտցրել կայքում:
Տեխնիկական կատարում- տրվում է այն կայքին, որը լավագույն կերպով իրականացրել է տեխնիկական լուծումները:
Բովանդակություն-տրվում է այն կայքին, որն ունի օրիգինալ, հետաքրքիր, նշանակալի, գրագետ բովանդակություն:
Տարվա առաջընթաց-կընտրվի ժյուրիի կողմից, տարվա ընթացքում հատուկ նվաճումներ ունեցած, կամ տեխնոլոգիական մեծ առաջընթած ունեցած կայքին: Ընդ որում, պարտադիր չէ, որ հաղթող կայքը ընդրկված լինի նախնական քվեարկության մեջ:
Ընդհանուր հաշվարկով լավագույն կայք –տրվում է այն կայքին, որը բոլոր անվանակարգերով հավաքել է առավելագույն միավորներ:
Ժողովրդական ընտրություն-անվանակարգում հաղթող կճանաչվի հանրային քվեարկության արդյունքում: ամենաշատ ձայներ հավաքած կայքը:
Հատուկ մրցանակ –Orange-Armenia ընկերության կողմից ընտրված լավագույն մոբայլ կայքի համար:
ArmNet Awards-2010 մրցանակաբաշխությունը կազմակերպում են SPMS ընկերությունը, Circle.am կայքը և Orange-Armenia ընկերությունը` ՀՀ Էկոնոմիկայի Նախարարի բարձր հովանու ներքո: Միջոցառման հիմնական նպատակն է խրախուսել ներդրումային ծրագրերը ոլորտում, ներկայացնել ինտերնետի հայկական սեգմենտի նվաճումները պետական և համաշխարհային մակարդակում, նպաստել տեղական վեբ տեխնոլոգիաների մրցունակության բարձրացմանը միջազգային շուկաներում և աջակցել վեբ տեխնոլոգիաների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում:

Համահայկական մրցանակաբաշխություն շրջանակներում տեղի կունենա նաև ինտերենտային տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանս:

P.S. Armnnet Awards մրցույթին մասնակցում է նաև armtech.am-ը: Ակնկալում ենք քվեարկությանը Ձեր ակտիվ մասնակցությունը:

</P><P align="left">Աղբյուրը` www.armtech.am</P></DIV>

Դիտել են: 588 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: ՏՏ, վեբ-կայք, նորամուծություն, ArmNet Awards-2010
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Նոյեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100