հինգշաբթի, 2024 Ապր. 25, 05:26
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Նոյեմբեր » 10 » Orange-ն ամփոփել է մեկ տարվա իր գործունեության արդյունքները. 350 հազար բաժանորդ, 400 վաճառված iPhone
01:13
Orange-ն ամփոփել է մեկ տարվա իր գործունեության արդյունքները. 350 հազար բաժանորդ, 400 վաճառված iPhone

Այսօր` նոյեմբերի 5-ին, լրացավ Հայաստանում Orange-ի կողմից ծառայությունների մեկնարկի առաջին տարին: Այս կապակցությամբ ընկերոթյունը հրավիրել էր մամլո ասուլիս` նվիրված ընկերության գործունեության մեկ տարվա արդյունքներին: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` մեկ տարի հայաստանյան շուկայում գործելուց հետո Orange-ն այսօր ունի ձայնային ծառայությունների 300,000 և լայնաշերտ շարժական ինտերնետի 45,000 բաժանորդ: Ընկերության 3G+ ցանցն այսօր ծածկում է երկրի բնակչության 93%-ը:

Բրունո Դյութուայի խոսքերով` մեկ տարի առաջ իր տված խոստմանը համաձայն` Orange-ն առաջարկում է ծառայությունների լայն ընտրություն և առաջարկ ունի ինչպես զանգվածային շուկայի, այնպես էլ բիզնեսի համար: Մասնավորապես, Orange-ի տնօրենի գնահատմամբ, Orange-ը հեղափոխեց ինտերնետի շուկան` շարժական լայնաշերտ ինտերնետը դարձնելով մատչելի լայն հանրությանը ինչպես ֆիզիկապես, այնպես էլ գնային առումով: Մեկ տարվա ընթացքում Orange-ը բազմաթիվ նորարարությունների հեղինակը դարձավ Հայաստանում` ինտերնետ մինչև 14.4 Մբիթ/վ ներբեռնման արագությամբ, բարձր հստակության HD ձայն, Ինտերնետ խանութ և այլն, ինչպես նաև վերափոխեց սմարթֆոնների շուկան` նշանակալիորեն խթանելով սմարթֆոնների և վերջիններիս միջոցով առաջարկվող ծառայությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը:

Այսօր Orange-ի խանութներում կարելի է գտնել հեռախոսների և սմարթֆոնների ամենալայն պորտֆոլիոն` շնորհիվ համաշխարհային առաջատար բրենդերի հետ ուղիղ համագործակցության: Orange-ի գլխավոր տնօրենի ներկայացրած տվյալների համաձայն` Orange-ն արդեն իսկ վաճառել է շուրջ 400 iPhone, որոնցից մեկ երրորդը iPhone 3 և երկու երրորդը` iPhone 4: Հատկանշական է, որ ներկայացնելով iPhone հեռախոսները հայաստանյան սպառողներին, ընկերությունը գրանցել է վերջիններիս վաճառքի այնպիսի ծավալ, որն անգամ գերազանցել է ընկերության սպասելիքները:

Նշենք նաև, որ իր առաջին տարեդարձից մեկ օր առաջ Orange-ը հաստատեց իր առաջատարի դիրքը նորարարության դաշտում` հանրային կենդանի ցուցադրությամբ ներկայացնելով ապագայի` 4-րդ սերնդի տեխնոլոգիաները, իսկ դրանից երկու շաբաթ առաջ` Orange Expo-ում Ֆրանս Տելեկոմի Տեխնոկենտրոնի հետ համատեղ ներկայացնելով հեռահաղորդակցության ամենատպավորիչ նորարարությունները:

Իր գործունեության մեկ տարվա ընթացքում Orange-ը կառուցել է վաճառքի լայն ցանց` 57 խանութ, որոնց թիվն օրեցօր մեծանում է, ավելի քան 2000 վաճառքի կետեր, որտեղ կարելի է ձեռք բերել SIM քարտ և ավելի քան 6000 վճարման կետ:

Որպես հաղորդակցության ընկերություն` Orange-ն իր բիզնես գործունեությանը զուգահեռ նպատակ ունի հաղորդակցությունը դարձնել բոլորի համար` հատկապես նրանց, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունեն: Այդ փիլիսոփայությամբ է Orange-ն իր բարեգործական ծրագրի առանցքում դրել Հայաստանի հեռավոր համայքների զարգացումը, երեխաների կրթական, մշակութային դաստիարակությունը և հատկապես աուտիզմով տառապող երեխաներին աջակցությունը:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային հեռախոսակապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի մոտ 600 քաղաքներում և գյուղերում։

Աղբյուրը` www.armtech.am

Դիտել են: 599 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: orange, ինտերնետ, Օրանժ-Արմենիա
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Նոյեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100