"ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) համագործակցելով playgame.am ռեսուրսի հետ ներկայացրեց Հայաստանում առաջին արտոնագրված խաղային Ինտերնետ-սերվերը: Խաղային սերվերը հասանելի է www.playgame.am հասցեով, որի այցելուներին ներկայում հասանելի է Counter-Strike 1.6 (հեղինակ Valve Corporation) խաղի արտոնագրված տարբերակը: Սերվերի շնորհանդեսը տեղի ունեցավ Կիբեռխաղերի Հայաստանի 5-րդ բաց առաջնության շրջանակներում. Beeline տաղավարում այցելուներին առաջարկվում էր խաղալ օնլայն ռեժիմում:
"Օնլայն խաղերը մեծ ճանաչում են վայելում, և բնականաբար օգտվողներին ավելի հարմար է խաղալ տեղական արտոնագրված սերվերում: Դա օգնում է հասնել առավելագույն որակի, և խաղալիս բարձրացնում է սերվերի արձագանքելու արագությունն իրական ժամանակում: Մենք վստահ ենք, որ այս ծրագիրը թույլ կտա բավականին բարձրացնել ինտերնետ-հասանելիության որակական նկարագիրը` նպաստելով Հայաստանի ներսում տրաֆիկի կենտրոնացմանը
...
Կարդալ ամբողջը »