|     | | Վիճակագրություն |  |   Մեկնաբանություններ: 69  Ֆորումներ: 102/508  Նկարներ: 77  Բլոգներ: 14  Նորություններ: 353  Բեռնումներ: 1074   Կայքադարան: 15   Խաղեր: 214  Հ.Տ.Հ: 64  Հյուրերի գիրք: 39 
 
 Ընդանուր: 1 Հյուր: 1 Անդամ: 0 | 
 | 
   | 
|  |  | Գլխավոր » 2011 » Հունիս » 21 
 | |   [c]   Այսօր Հայատանում մեկնարկում է Samsung Galaxy S II սմարթֆոնի պաշտոնական վաճառքը: «Samsung-ը նպատակ ունի առաջ անցնել Apple-ի iPhone-ից ու առաջատար դառնալ սմարթֆոնային շուկայում»,- այս մասին այսօր սմարթֆոնի շնորհանդեսին ասաց Հայաստանում Samsung Electronics-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:   2010թ.-ին սմարթֆոնների վաճառքը Հայաստանում աճել է 300 %-ով, իսկ Samsung Galaxy S մոդելը իրացվել է ողջ աշխարհում ավելի քան 10 մլն օրինակով:   Ա. Շահբազյանը տեղեկացրեց նաև, որ Samsung Galaxy SII-ի նախընտրելի գինը Հայաստանում կլինի 320 հազ. դրամ: «Մենք հույս ունենք, որ սմարթֆոնը մեծ հաջողություն կունենա Հայաստանում և մեծ ծրագրեր ունենք՝ կապված հայկական շուկայի հետ»,- ասաց Samsung Electronics-ի Կովկասյան գլխավոր ներկայացուցիչ Օհ Սունգ Կիմը: | 
|    Intel-ը նախատեսում է մինչեւ 2020 թվականը սուպերհամակարգիչների հզորությունն ավելացնել 500 անգամով:   Այդ գործում կորպորացիային կօգնի Intel MIC նոր ճարտարապետությունը։ Intel-ը հույս ունի մինչեւ ընթացիկ տասնամյակի ավարտը մոտ 500 անգամով ավելացնել ամենահզոր համակարգիչների արտադրությունը։   Այսօրվա դրությամբ HPC (High Performance Computing) դասի ամենահզոր համակարգը հանդիսանում է K computer-ը՝ ստեղծված Ճապոնիայում։ | 
|    Սկսած հունիսի 21-ից Ucom ընկերությունը ողջ ամառվա ընթացքում բարձրացնում է ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների ինտերնետ ծառայության արագությունը 2 Մեգաբիթ վայրկյանով: Այդ մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:   Արդեն այսօր U!Net Starter, U!Net Basic, U!Net Ultra, U!Net Highway սակագնային փաթեթների եւ «Երեքը մեկում» փաթեթի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների ինտերնետի հիմնական արագությանը ավտոմատ կերպով կավելանա 2 Մբ/վ արագություն` առանց որեւէ փոփոխման հայտի լրացման եւ առանց հավելավճարի: | 
| 
 Վաճառքը կսկսվի Հայաստանի բոլոր Samsung ֆիրմային խանութներում, Mobile Centre ցանցում, ինչպես նաեւ VivaCell-MTS-ի եւ Orange-ի սպասարկման կենտրոններում:
 Ինչպես շնորհանդեսին հայտնել է Հայաստանում Samsung Electronics-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը, վերջին տարիներին Հայաստանի սմարթֆոնների շուկան արձանագրել է 300%-ոց աճ, իսկ Samsung բջջային սարքերի վաճառքը ավելացել է 10 անգամ: «Galaxy S II մոդելը առաջին անգամ ներկայացվել է 2011-ի ապրիլին Հարավային Կորեայում, ուր վաճառքի առաջին ամսում վաճառվել են 800 հազ. բջջայիններ», – նշել է Անդրանիկ Շահբազյանը` ավելացնելով, որ Հայաստանում ընկերությունը նույնպես նոր սարքերի հաջող վաճառք է ակնկալում: Նրա խոսքերով, սմարտֆոնի ուղեցուցային գինը Հայաստանում կկազմի 320 հազ. դրամ, սակայն գնային առաջարկները մի փոքր կտարբերվեն միմյանցից` կախված վաճառողների գնային քաղաքականությունից
		
		... 
		
			Կարդալ ամբողջը » | 
 | 
 |  |  |