Facebook սոցիալական ցանցի լսարանի աճի տեմպերի դինամիկան կտրուկ նվազել է վերջին երկու ամսում։ Այս մասին հաղորդում է սոցցանցի բլոգը՝ Inside Facebook-ը: Ըստ բլոգի՝ 2011 թ. ապրիլին նոր գրանցված օգտագործողների թիվը կազմել է 13.9 մլն, իսկ մայիսին այն նվազել է մինչև 11.8 մլն: Նշենք, որ մինչ այդ Facebook-ում գրանցվող նոր օգագործողների միջին ամսական թիվը 20 մլն էր։ 
 Նշվում է, որ Facebook-ի նկատմամբ ակտիվությունը տվյալ երկրում սովորաբար սկսում է ընկնել այն ժամանակ, երբ տվյալ երկրի օգտագործողների ընդհանուր թվի ավելի քան 50 տոկոսը գրանցվում է Facebook-ում: 
 Սոցցանցի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում եւ Ռուսաստանում: Սակայն այս բացը սոցցանցը լրացնում է նոր տարածաշրջաններ ընդգրկելու միջոցով. մայիս եւ հունիս ամիսների տվյալներով՝ Facebook-ի օգտագործողների թինվն արագ աճում է Մեքսիկայում, Բրազիլիայում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում եւ այլ երկրներում: 
 Նշենք, որ Facebook-ի վիճակագրությամբ զբաղվող Facebakers ընկերության
		
		
... 
		
			Կարդալ ամբողջը »