Սիրիայում ուրբաթ առավոտից անջատել են ինտերնետը: Սիրիայի պետական հեռախոսային եւ ինտերնետ-կապի ընկերությունում «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ ինտերնետն անջատված է ողջ երկրում:
Նշենք, որ վերջին երկուսուկես ամսում Սիրիայում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում, իսկ ուրբաթ օրերը «Ցասման օրեր» են: Ցույցերը կազմակերպվում են Facebook ցանցի եւ Twitter միկրոբլոգի միջոցով: