Twitter-ը, ամենայն հավանականությամբ, շուտով կվաճառվի։ The Wall Street Journal-ի աղբյուրների վկայությամբ, պոտենցիալ գնորդներն այն 8-10 մլրդ դոլար են գնահատում։ Վերջին ամիսների ընթացքում Facebook սոցիալական ցանցի եւ Google ինտերնետ-կորպորացիայի ներկայացուցիչները ծառայությունների վարչակազմի հետ կլանման վերաբերյալ մի շարք բանակցություններ են վարել։ Սակայն կոնկրետ առաջարկություններ դեռեւս չեն ստացվել։
eMarketer-ի կանխատեսմամբ, այս տարի գովազդից ստացվող Twitter-ի եկամուտը կաճի երեք անգամ եւ կկազմի 150 մլն դոլար։
|