Ուրբաթ, 2024 Ապր. 26, 19:21
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Փետրվար » 01

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար «Հոսթինգ» ծառայության փորձնական կոմերցիոն շահագործման մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին «ԱրմենՏել» ընկերության հոսթինգ- պլատֆորմի վրա տեղադրել իր կայքը` դոմենի սեփական անունով: Կախված ընտրված սակագնային փաթեթից հաճախորդին տրվում է` սերվերի սկավառակի վրա որոշակի տիրույթ, մուտքի հնարավորություն (URL-hosting.beeline.am համապատասխան Login եւ գաղտնաբառ), սերվերի ադմինիստրացիա, սերվերի կարգավորումների եւ կոնֆիգուրացիաների միջոցներ, փոստային արկղեր եւ այլն:


Ծառայության շրջանակում նախատեսված է 5 սակագնային փաթեթ. Small, Medium, Office, Extra եւ Professional, որոնք փորձնական կոմերցիոն շահագործման ընթացքում տրամադրվում են անվճար: Small սակագնային փաթեթին միանալիս հաճախորդին տրամադրվում է 50 ՄԲ սկավառակային ծավալ, Medium-ի դեպքում` 100 ՄԲ, Office` 300 ՄԲ, Extra` 500 ՄԲ, Professional` 1 ԳԲ: Բոլոր սակագնային փաթեթներում նախատե ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 552 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Փետ. 01 | Մեկնաբանություն (0)

Թուրք հաքերների մի խումբ կոտրել է արտասահմանյան 6713 կայք, որոնցում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին հիշատակումներ։


Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ իրենց «1923 թուրքական խումբ» անվանող հաքերները կոտրել են արտասահմանյան կայքերը եւ թուրքերենով ու անգլերենով թողել հետեւյալ հաղորդագրությունը. «Հայկական ստերին մի հավատա, ամենամեծ ցեղասպանությունը դու ես արել, Ամերիկա՜»։

«Թուրքիայի դեմ ստորացուցիչ, վիրավորական բովանդակությամբ հայտարարություն անող բոլոր երկրների դեմ մեր գործողությունները շարունակելու ենք»,-նշվել է թուրք հաքերների հաղորդագրության մեջ։

Նշենք, որ թուրք հաքերների emPer0rshiP անվանվող խումբը հունվարի 29-ին կոտրել էր հայկական Smart Systems-ի սերվերը, որի վրա տեղադրված հայկական 295 կայքերի աշխատանքը խափանվել էր։



Դինել են: 511 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Փետ. 01 | Մեկնաբանություն (0)

Վրաստանում սկսվել է մինիհամակարգիչների՝ նեթբուքերի արտադրություն:


Վրացական նեթբուքերի թողարկումը սկսվելու է հուլիսին պորտուգալական բրենդի հիման վրա՝ վրացական «Ալգորիթմ» ձեռնարկության հետ համատեղ:

Սպասվում է, որ սեպտեմբերի 15-ին նեթբուքերը կհանձնեն Վրաստանի բոլոր առաջին դասարանցիներին: Համակարգիչներում դպրոցական ծրագրեր եւ ձեռնարկներ են լինելու, հաղորդում է «Ռոսբալթը»:
Դինել են: 634 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Փետ. 01 | Մեկնաբանություն (0)

Toshiba ընկերությունը վաճառքի է հանել Dynabook Qosmio T750 քամելեոն-նոութբուքը, գրում է The Register Hardware-ը: Ճապոնիայում ներկայացված նորույթն ունի հատուկ դիմերես, որը կախված դիտանկյունից փոխում է գույնը: «Շողացող օվկիանոս» անունը ստացած գույնը փոխվում է կապույտից մինչեւ կանաչ:


Արդյունքը ստացվել է հազարավոր նանոշերտերի համադրության շնորհիվ:

Նորույթն առայժմ կվաճառվի միայն Ճապոնիայում:
Դինել են: 602 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Փետ. 01 | Մեկնաբանություն (0)

Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Փետրվար 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100