Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության գրանցումը երկարաձգվել է մինչեւ մարտի 15-ը` հաշվի առնելով առաջնությամբ հետաքրքրվողների եւ մասնակցել ցանկացողների խնդրանքները:
Ներկա դրությամբ արդեն գրանցվել են 11 մասնակից, որոնց գերակշռող մասն ուսանողներ են: Մասնակիցների թվում են նաեւ 2 դպրոցականներ եւ 2 ընկերություն` WebArtStudio, SiteMax:
Ներկայացված խաղերը հիմնականում նախատեսված են համակարգիչների համար, բացի այդ ներկայացված է 2 խաղ հեռախոսների համար եւ եւս 1 խաղ կայքի համար:
Համակարգչային Խաղերի Նախագծման Հայաստանի Բաց Առաջնությունն անց է կացվելու 2 փուլով եւ ունենալու է 6 անվանակարգ` Լավագույն խաղ, Սցենար, Լավագույն Կերպար, Դիզայն, Անիմացիա, Նորարարություն: Հաղթողներին կտրվեն դրամական պարգեւներ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան լավագույն ՏՏ ընկերություններում մասնակցել տարբեր ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը, մասնակցել մասնագիտական դասընթացների (Մասնակցել ցանկացողները պայմաններին եւ գրանցմ
...
Կարդալ ամբողջը »