Գլխավոր » 2011 » Փետրվար » 22 » Կասպերսկին առաջարկում է «անձը հաստատող թվային վկայականներ» մտցնել
21:14
Կասպերսկին առաջարկում է «անձը հաստատող թվային վկայականներ» մտցնել
Ռուսաստանցի հայտնի ծրագրավորող եւ հակավիրուսային պաշտպանության մասնագետ Եվգենի Կասպերսկին Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդես է եկել «անձը հաստատող թվային վկայականներ» ներդնելու առաջարկով:
«Կասպերսկիի լաբորատորիայի» առաջատար ծրագրավորողի կարծիքով, հենց նման վկայականի ներդրումը հուսալի խոչընդոտ կլինի կիբերհանցագործության ճանապարհին:
Փորձագետը ընդգծել է, որ նման վկայականի ստեղծումը «անհրաժեշտ պայման է ինտերնետում եւ էլեկտրոնային այլ ցանցերում քվեարկություններ կազմակերպելու համար, ինչպես ծրագրում են անել մի շարք երկրների կառավարություններ:
Նա միաժամանակ նշել է, որ դա երկար տարիների աշխատանք է պահանջում: