«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար «Հոսթինգ» ծառայության փորձնական կոմերցիոն շահագործման մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին «ԱրմենՏել» ընկերության հոսթինգ- պլատֆորմի վրա տեղադրել իր կայքը` դոմենի սեփական անունով: Կախված ընտրված սակագնային փաթեթից հաճախորդին տրվում է` սերվերի սկավառակի վրա որոշակի տիրույթ, մուտքի հնարավորություն (URL-hosting.beeline.am համապատասխան Login եւ գաղտնաբառ), սերվերի ադմինիստրացիա, սերվերի կարգավորումների եւ կոնֆիգուրացիաների միջոցներ, փոստային արկղեր եւ այլն:
Ծառայության շրջանակում նախատեսված է 5 սակագնային փաթեթ. Small, Medium, Office, Extra եւ Professional, որոնք փորձնական կոմերցիոն շահագործման ընթացքում տրամադրվում են անվճար: Small սակագնային փաթեթին միանալիս հաճախորդին տրամադրվում է 50 ՄԲ սկավառակային ծավալ, Medium-ի դեպքում` 100 ՄԲ, Office` 300 ՄԲ, Extra` 500 ՄԲ, Professional` 1 ԳԲ: Բոլոր սակագնային փաթեթներում նախատեսված է. հաճախորդի կողմից ամբողջական պահուստային պատճենման, ինչպես նաեւ կայքի հաճախելիության վիճակագրությանը ծանոթանալու հնարավորություն, դոմենների եւ ենթադոմենների, MySQL տվյալների բազաների, փոստային արկղերերի տրամադրում եւ այլն: Ծառայության գործառույթները ներառում են նաեւ DNS, SSL-արձանագրության, FTP հասանելիություն, Java Applications եւ այլ հնարավորություններ:
|