Շաբաթ, 2024 Ապր. 27, 06:30
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 18 » Օնլայն բանկային ծառայությունները Հայաստանում. HSBC բանկն իր ցուցանիշներով տարբերվում է
00:50
Օնլայն բանկային ծառայությունները Հայաստանում. HSBC բանկն իր ցուցանիշներով տարբերվում է

Օնլայն բանկային ծառայությունները (Internet banking) և ինտերնետի միջոցով բանկային հաշիվների վարումն այսօր դարձել են մեր կյանքի արդեն իսկ անբաժանելի մասը, և եթե ընդամենը մի քանի տարի առաջ ինտերնետի միջոցով սեփական բանկային հաշվից միջազգային փոխանցումներ և տարատեսակ վճարումներ իրականացնելը թվում էր ոչ ավանդական, ապա այսօր շատերն ուղղակի գերադասում են սեփական բանկային հաշիվների կառավարման այս տարբերակը: Նախ, այս դեպքում այլևս անհրաժեշտություն չկա ժամանակ վատնել հերթերում, կամ սահմանափակված լինել աշխատանքային ժամերով: Ինտերնետ բանկային ծառայությունները հնարավորություն են տալիս մեզանից յուրաքանչյուրին տնօրինել տեղեկատվության մեծ հոսքերի և մեկ «քլիքով» կառավարել այդ հոսքերի մեր բաժինը: Այս համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում` առաջարկելով ինտերնետ ցանցի միջոցով մուտք բանկային տեղեկատվությանը` աշխարհի ցանկացած կետից: Միջազգային բանկային ծառայությունների շուկայում օնլայն բանկային ծառայությունները ներկայումս դիտվում են որպես բանկային գործունեության տեսանկյունից անհրաժեշտ և պարտադիր պայման, մինչդեռ Հայաստանում հետաքրքրությունն այս ծառայությունների նկատմամբ սկսել է ձևավորվել միայն վերջերս: Ընդհանուր առմամբ, ինտերնետ բանկային ծառայությունները հասանելի են դառնում ինչպես տեխնիկական, այնպես էլ իրավաբանական ապահովության համակարգերի զարգացման որոշակի փուլում, որը նախ և առաջ ենթադրում է ինտերնետի հասանելիություն հասարակության լայն շրջանակներին: Միայն այս դեպքում, ինտերնետ-բանկինգը, որպես բանկային ծառայություն, կարող է ստանալ մասսայական տարածվածություն և համընդհանուր կիրառություն: Հայաստանում, այս առումով, դրական տեղաշարժեր միանշանակ նկատվում են, սակայն դրանք, իհարկե, բավարար չեն որպեսզի ինտերնետ օնլայն ծառայությունները համարվեն պահանջված: Այնուամենայնիվ, հայ հասարակության տարբեր շերտեր բանկային ծառայությունների ներթափանցմանը զուգահեռ աճում է նաև ինտերնետ-օգտագործողների թվաքանակը, և ինտերնետ բանկինգը` որպես ավանդական բանկային սպասարկման հավելյալ ծառայություն, գուցե դեռևս մեծ պահանջարկ չի վայելում, սակայն արդեն ճանաչելի է:

Հայասատանյան բանկերն այսօր իրենց հաճախորդներին առաջարկում են ինտերնետային բանկային ծառայությունների համակարգ, որը թույլ է տալիս իրականացնել բոլոր հիմնական բանկային գործարքներն ինտերնետի միջոցով, այդ թվում` ստանալ հաշիվների մնացորդների և շարժի մասին տեղեկատվություն, կատարել տեղական և միջազգային դրամական փոխանցումներ, արտարժույթ փոխարկել, կատարել կոմունալ վճարումներ, վարկեր մարել, ստանալ ավանդների, պլաստիկ քարտերի մասին տեղեկություններ, ինչպես նաև ուղարկել և ստանալ կոդավորված հաղորդագրություններ, ստանալ փոխարժեքների մասին տեղեկատվություն և այլ տվյալներ: Այս տեսանկյունից, հայաստանյան առաջատար բանկերի կողմից առաջարկվող ծառայությունները գրեթե չեն տարբերվում: Հատկանշական է, որ Հայաստանում ինտերնետային բանկային ծառայությունների շուկան զգալի ընդլայնվել է միայն վերջին 2 տարիների ընթացքում` գրանցելով նմանատիպ ծառայություններ մատուցող բանկերի թվաքանակի աճ: Ընդ որում, եթե ֆիզիկական անձանց առաջարկվող ինտերնետային բանկային ծառայությամբ ներկայանում են ոչ բոլոր հայաստանյան բանկերն, ապա իրավաբանական անձանց առաջարկվող «բանկ-հաճախորդ» համակարգն այսօր գործում է գրեթե բոլոր բանկերում, չնայած որ այս դեպքում էլ ոչ բոլոր բանկերում է նկատվում ծառայության նկատմամբ հետաքրքրություն: Հայաստանյան բանկերի գերակշիռ մասը ինտերնետ բանկային ծառայությունները դեռևս չեն դիտում որպես հաճախորդների բազայի ընդլայնման հիմնական միջոց, և չեն ձեռնարկվում համապատասխան քայլեր հաճախորդների շրջանում ծառայության նկատմամբ հետաքրքրության ընդլայնման ուղղությամբ: Այսօր բանկերի հաճախորդների գերակշիռ մասը ինտերնետ բանկային ծառայությունից օգտվում են առավելապես միայն բանկային հաշվի մնացորդը դիտելու նպատակով, չնայած որ առաջարկվում է ծառայությունների լայն շրջանակ:

Ինչպես ArmTech-ի թղթակցի հետ զրույցում նշում էին հայաստանյան բանկերի ներկայացուցիչները և ոլորտի մասնագետները` Հայաստանում ինտերնետ բանկային ծառայությունների տարածմանը խոչընդոտում է նախ և առաջ կանխիկի վրա հիմնված տնտեսությունը, ինչպես նաև հայաստանյան հաճախորդների ցածր իրազեկվածության և միևնույն ժամանակ ցածր վստահելության մակարդակը: Ուշադրության է արժանի նաև ևս մեկ փաստ. ինտերնետ բանկային ծառայություններ ներկայացնող հայաստանյան բանկերի շրջանում շատ են նաև այն հաճախորդները, ովքեր գրացված են բանկային օնլայն-ծառայություններից օգտվելու համար, սակայն փաստացի չեն օգտվում: Ինչևիցե, փորձենք ներկայացնել ինտերնետ բանկային ծառայություններից օգտվող միջին հայ սպառողին: Վերջինս 30 տարեկանն անց, աշխատանքով ապահովված, ինտերնետ ծառայություններից հաճախակի օգտվող և դա ապրելակերպ համարող բանկային հաճախորդ է, որ ամսական միջինը 2-4 անգամ մուտք է գործում իր օնլայն բանկային հաշիվ: Հատկանշական է ևս մեկ փաստ, որ ինտենետ-բանկինգը Հայաստանում առավել լայն տարածվածություն ունի տղամարդկանց շրջանում, քան կանանց:

Ընդհանուր առմամբ, ՀՀ բանկային համակարգում հաճախորդների շրջանում ինտերնետ բանկային ծառայությունների տարածվածությամբ առաձնանում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն: Այս երեք բանկերն էլ ինտերնետ-բանկինգի ներդրման և մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնման մասին հայտարարեցին անցյալ տարի և այսօր արդեն գրանցում են ծառայության նկատմամբ հաճախորդների հետաքրքրության աճ: Միայն Էյչ-Էս-Բի-Սի Բանկը 2010 թվականի ընթացքում գրանցել է անհատական ինտերնետ-բանկինգ ծառայության սպառման ծավալների աճ` ամսական միջինը 12.7%: Ինչպես ArmTech-ին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից` 2010 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով ծառայությունից օգտվում են բանկի անհատ հաճախորդների 14%-ը (4500 հաճախորդ): Ինչ վերաբերում է մյուս երկու բանկերի հաճախորդների շրջանում ինտերնետ բանկային ծառայությունների տարածվածության ցուցանիշներին, ապա դրանք պաշտոնապես չեն հրապարակվում, իսկ բանկերի ներկայացուցիչները խոսում են միայն միտումների մասին: Վերջիններս, իհարկե, գոհացուցիչ են և խոստումնալից:

Այժմ մի փոքր խոսենք բանկերի կորպորատիվ հաճախորդների շրջանում ինտերնետ բանկային ծառայությունների տարածվածությունից: Այսօր այս ծառայություններն առավել մեծ հետաքրքրություն են վայելու տնտեսության այնպիսի ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններին, որոնք իրականացնում են արտաքին առևտրային գործառնություններ, մասնավոապես ներմուծող-արտահանող ընկերություններ են, մատուցում են բազմաբնույթ ծառայություններ: Միայն Էյչ-Էս-Բի-Սի Բանկը 2010 թվականի ընթացքում գրանցել է կորպորատիվ հաճախորդների շրջանում ինտերնետ բանկային ծառայության սպառման ծավալների աճ` 21%-ով: Ներկայումս այս ծառայությունից օգտվում են բանկի հաճախորդ հանդիսացող 693 ընկերություններ կամ կորպորատիվ հաճախորդների 19%-ը: Հայաստանյան մյուս բանկերը նույնպես խոսում են վերջին ժամանակահատվածում կորպորատիվ հաճախորդների շրջանում ծառայության նկատմամբ հետաքրքրության աճի մասին` կրկին խուսափելով հրապարակել վիճակագրական տվյալներ:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ինտերնետ բանկային ծառայությունները Հայաստանում սկսել են զարգանալ և այս ծառայությունների նկատմամբ հաճախորդների շրջանում հետաքրքրության աճը կնպաստի այս ուղղությամբ բանկերի կողմից առավել արդյունավետ քաղաքականության մշակմանը: Ինտերնետային բանկային ծառայությունների ծավալների աճը առաջիկայում միանշանակ կուղեկցվի բանկային ծառայությունների ինքնարժեքի կրճատմամբ, որն իր հերթին թույլ կտա հայաստանյան բանկերին իջեցնել սպասարկման սակագները` վարչական ծախսերի կրճատմանը համընթաց: Այսպիսով, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման արդյունքում կշահի ինչպես բանկն, այնպես էլ մնեք` հաճախորդներս:

P.S. Հուսանք, որ Հայաստանում ինտերնետ բանկային ծառայությունների նկատմամբ բանկերի հաճախորդների հետաքրքրության աճին զուգընթաց հայաստանյան բանկերն այլևս չեն խուսափի համապատասխան վիճակագրության հրապարակումից:

Աղբյուրը www.armtech.am

Դիտել են: 830 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: օնլայն բանկային ծառայություններ, Internet banking, ինտերնետ
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Սեպտեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100