Ուրբաթ, 2024 Ապր. 26, 01:51
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 18 » Հայաստանում ինտերնետ կապի միջին արագությունը 664.30 կբ/վ է
00:48
Հայաստանում ինտերնետ կապի միջին արագությունը 664.30 կբ/վ է

Ամառային ամիսներին ՀՀ ինտերնետ շուկան ցուցաբերեց որոշակի դրական միտումներ: Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերները սպառողների ուշադրությունը գրավելու նպատակով այս երեք ամիսների ընթացքում, մեկը մյուսին հետևելով, հայտարարում էին ակցիաների, գնային նոր քաղաքանության և մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնման մասին: Այս ամենն, իհարկե, իր ոչ շատ էական, բայց, այնուամենայնիվ, դրական ազդեցություն ունեցավ ինտերնետ պրովայդերների կողմից առաջարկվող ինտերնետ կապի միջին արագության վրա: Այսպես, հուլիս և օգոստոս ամիսներին հունիս ամսվա համեմատությամբ հայաստանյան ինտերնետ պրովայդերների միջին արագությունների և օգտագործողների կարծիքների ցուցանիշները կրել են դրական փոփոխություն: www.speedtest.am կայքի ավելի քան 106000 այցելությունների մոտ 275000 չափումների արդյունքների հիման վրա կազմված հաշվետվության համաձայն ինտերնետ օգտագործողի ինտերնետ կապի միջին արագությունը հուլիս-օգոստոս ամիսներին զգալիորեն աճել է: Այսպես, ներկայացված արդյունքների համաձայն բոլոր պրովայդերների միջին արագությունը կազմում է 664.30 կբ/վ, ընդ որում ամենաբարձր միջին արագությունն ունի FastNet-ը (1123.47կբ/վ): Երկրորդ տեղում է Ucom-ը` 1120 կբ/վ արագությամբ, իսկ եռյակը եզրափակում է Orange-ը`1008 կբ/վ արագությամբ: Նշենք, որ հունիս ամսվա արդյունքներով ամենաբարձր միջին արագություն ապահովել էր Ucom-ը (636.66 կբ/վ):

Հուլիս-օգոստոս ամիսների արդյունքներով հայաստանյան ինտերնետ պրովայդերների միջին արագությունները` դասակարգված ըստ նվազման կարգի.

FastNet 1123.47կբ/վ
Ucom 1120.30կբ/վ
Orange 1008.35կբ/վ
Beeline 874.57կբ/վ
ADC 721.21կբ/վ
Icon 639.61կբ/վ
Cornet 542.04կբ/վ
Vivacell 533.38կբ/վ
Web 521.31կբ/վ
Arminco 420.76կբ/վ
Radionet 400.54կբ/վ
Harknet 385.45կբ/վ
Infotech 350.54կբ/վ

Այժմ անդրադառնանք www.speedtest.am կայքում տարբեր ինտերնետ պրովայդերների ծառայություններից օգտվողների` իրենց պրովայդերին տրված գնահատականներին: Պարզվում է, որ հուլիս-օգոստոս ամիսներին իր մատուցած ծառայությունների վերաբերյալ օգտվողների ամենաբարձր գնահատականին է արժանացել Ucom-ը 3.87 միավորով, երկրորդ տեղում է հունիս ամսվա առաջատար ADC-ն` 3.72 միավորով, իսկ երրորդ տեղը Beeline-ինն է` 3.67 միավորով: Ամենացածր գնահատականին է արժանացել Infotech -ը: Ստորև ներկայացված են ինտերնետ պրովայդերներն` ըստ օգտագործողների տրված գնահատականների (առավելագույնը 5 բալ):

Ucom 3.87
ADC 3.72
Beeline 3.67
Orange 3.49
Icon 3.28
FastNet 3.09
Vivacell 3.02
Web 2.76
Radionet 2.62
Cornet 2.43
Harknet 2.30
Arminco 2.21
Infotech 2.13

Այն մասին, թե ինչպես է կատարվում արագության չափումը, ինչպես են մշակվում չափումներից ստացված տվյալները և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղից http://speedtest.am/am/terms-of-service.html:

Աղբյուրը www.armtech.am

Դիտել են: 642 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: web, icon, Orange Armenia, vivacell, պրովայդեր, Beeline, ADC, ինտերնետ
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Սեպտեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100