Հայաստանի ՏՏ ոլորտում արձանագրվել է անկում - 2 Մայիսի 2011 - Computers
Կիրակի, 2016 Դեկ. 11, 00:23
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/510
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 354
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 40


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Մայիս » 2 » Հայաստանի ՏՏ ոլորտում արձանագրվել է անկում
20:41
Հայաստանի ՏՏ ոլորտում արձանագրվել է անկում

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2011 թ. հունվար-մարտին արձանագրել է 0,6 տոկոս անկում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։


Նշենք, որ 2009-10 թվականներին, երբ Հայաստանի տնտեսությունը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ անկում էր արձանագրում, ՏՏ ոլորտում առկա էր աճ։

Սակայն վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ՏՏ ոլորտում առկա աճը որակական չէր, եւ ռազմավարական տեսանկյունից՝ հետաքրքրություն չի ներկայացնում։ Անհեռանկարային կարելի է համարել նաեւ ՏՏ ոլորտի ներկայում ձեւավորված կառուցվածքը։

Այսպես՝ 2011 թ. 3 ամսում ՏՏ ոլորտում մոտ 54 տոկոս աճ է արձանագրվել առեւտրի մասով, այնինչ արտադրությունն ու ծառայությունները անկում են ապրել՝ համապատասխանաբար 3,3 տոկոս եւ 4,9 տոկոս։ Ակնհայտ է, որ ՏՏ ապրանքների առեւտուրը չէ այն խարիսխը, որի հիման վրա կարելի է խոսել ոլորտի զարգացման մասին։ Համեմատության համար նշենք, որ մի շարք կարեւորագույն ՏՏ ապրանքների արտադրությունը նվազել է, թեեւ առանց այն էլ այն բարձր մակարդակի վրա չէ։

Այսպես՝ նվազել է համակարգիչների արտադրությունը, մոտ կիսով չափ անկում կա օպտիկա-մեխանիկական սարքերի եւ սարքավորումների արտադրության մասով, 10 տոկոսով նվազել է էլեկտրականության հաշվիչների արտադրությունը եւ այլն։ Այս պարագայում խոսել ՏՏ ոլորտի առաջընթացի մասին՝ պարզապես անիրատեսական է։

Իր կառուցվածքով՝ ՏՏ ոլորտը շարունակում է մնալ սպառողական։ Ոլորտի 77 տոկոսը հեռահաղորդակցությունն է՝ բջջային կապ եւ ինտերնետ։ ՏՏ այնպիսի կարեւոր ուղղություններ, ինչպես ծրագրային ապահովումը, գիտական մշակումները, կիսահաղորդիչների արտադրությունը եւ այլն՝ ունեն շատ փոքր տեսակարար կշիռ։

Ոլորտը, փաստորեն, դիվերսիֆիկացված չէ, ուստի հեռահաղորդակցության հետ կապված զարգացումները էապես ազդում են ընդհանուր ցուցանիշների վրա։ Այսպես՝ այս տարվա անկումը հիմնականում պայմանավորված է հեռահաղորդակցության ոլորտի 4,5 տոկոս անկմամբ։
Դիտել են: 175 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մայիս 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2016 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100