Facebook սոցցանցի իսրայելցի օգտվողները մայիսի 14-ի երեկոյան գործնականում զավթել են թուրքական կառավարության էջը` ի պատասխան Թուրքիայի գլխավոր դատախազի պահանջի, հրապարակել անցած տարվա մայիսի 31-ին թուրքական Mavi Marmara նավի վրա հարձակման մասնակիցներ կոմանդոսների անունները:
«Ինձ դատի տվեք, ես Իսրայելից եմ»,- գրված է էջերում:
Ակցիայի նախաձեռնողը հայրենասիրական «Իսրայել շելի» շարժումն է, որը մոտ 50 հազար անդամ ունի:
Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները կտրուկ սրվել էին «Ազատության նավատորմի» վրա կատարված հարձակումից հետո, երբ զոհվել էին 9 թուրքեր: Անկարան դրանից հետո վերանայեց Իսրայելի հետ բարեկամական հարաբերությունները: