«Համակարգիչ բոլորի համար» միջոցառումը դուրս է եկել ՏՏ ոլորտի խթանման 2011 թ. ծրագրից: Էկոնոմիկայի նախարարության առաջարկով այդ ծրագրի փոխարեն նախատեսվել է մեկ այլ` «Ինթել եւ Սիսկո ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացում» միջոցառումը: Հիշեցնենք, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է համատեղ HP ընկերության հետ:
Ինթել ընկերության հետ ստորագրված հուշագրով նախատեսվում է իրականացնել այնպիսի համատեղ ծրագրեր, ինչպիսիք են «Համակարգիչ ուսուցիչների համար», ուսուցիչների վերապատրաստում, «Classmate PC», կրթական այլ ծրագրեր:
Սիսկո ընկերության հետ ստորագրված հուշագրի շրջանակում Հայաստանը կհամագործակցի ընկերության հետ «Հաջորդ սերնդի ցանցի զարգացում», «Մարդկային ռեսուրսների զարգացում», «Cisco ձեռնարկատիրության ինստիտուտ», «Cisco Լուծման կենտրոն» նախագծերի իրականացման ուղղությամբ:
Նշված ծրագրերի իրականացման նախապայմաններից մեկը ՀՀ կառավարության կ
...
Կարդալ ամբողջը »