Microsoft ընկերությունը մի քանի օր առաջ պաշտոնապես հայտարարեց Skype-ի գնման մասին։ Գործարքի արժեքը 8.5 մլրդ դոլար է։
Նշենք, որ Skype-ը վերջին տարիներին լայն օգտագործում է գտել ողջ աշխարհում, իսկ «skyping» բառն արդեն փոխարինում է «զանգահարել ինտերնետի միջոցով» արտահայտությանը։ Skype-ի ծառայությունից օգտվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։
Փորձագետների գնահատմամբ՝ նման գործարքի շնորհիվ Microsoft-ը ձեռք կբերի նոր օգտագործողներ, ինչպես նաեւ կամրապնդի դիրքերն ինտերնետում։ Իսկ ամենակարեւոր պատճառը, թե ինչու Microsoft-ը գնեց Skype-ը՝ դա Windows Phone 7-ն է (Mobile OS) եւ Nokia-ն։ Հաշվի առնելով վերջերս Microsoft-ի եւ Nokia-ի միջեւ ձեռքբերված համագործակցությունը, իսկ ներկայումս նաեւ Skype-ի գնումը, պետք է նշել, որ ծրագրային ապահովման ոլորտում հսկա ընկերությունը՝ Microsoft-ը, կարող է նաեւ մեծ դեր խաղալ բջջային հեռախոսների շուկայում։ Բաց
...
Կարդալ ամբողջը »