Apple-ն աշխարհի ամենաարագ զարգացող բրենդն է - 24 Սեպտեմբերի 2010 - Computers
Երկուշաբթի, 2016 Դեկ. 05, 16:29
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/510
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 354
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 40


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 24 » Apple-ն աշխարհի ամենաարագ զարգացող բրենդն է
16:57
Apple-ն աշխարհի ամենաարագ զարգացող բրենդն է

Այսօր խոսել ընկերությունների հաջողությունների մասին և չանդրադառնալ հասարակության լայն շրջանակներում վերջիններիս ճանաչվածությունն ապահովող գործոններին, նշանակում է անտեսել այդ ընկերությունների հաջողությունների ամենամեծ երաշխիքն ապահովող հանգամանքները: Տնտեսական գործունեության ներկայիս անընդմեջ փոփոխվող պայմաններում աշխարհի առաջատար ընկերությունները ձգտում են առավել ճանաչելի դառնալ և իրենց շուրջը համախմբել որքան հնարավոր է շատ հավատարիմ սպառողներ: Այս տեսանկյունից ընկերության բրենդը դիտվում է որպես անփոխարինելի մարքեթինգային գործիք: Ընդ որում, որքան ճանաչված ու սիրված է բրենդն, այնքան ուժեղ է ընկերության մրցակցային առավելությունը: Եվ եթե, այս ամենի հետ մեկտեղ, ընկերություն ընդգրկվում է աշխարհի ամենաթանկ բրենդների տարբեր վարկանիշներում, ապա դա միմիայն խոսում է տվյալ ընկերության բացարձակ հաջողակ լինելու մասին:

Այս անգամ աշխարհի ամենաթանկ բրենդների իր վարկանիշն է ներկայացրել Interbrand միջազգային գործակալությունը: Անկասկած, շատերի համար անսպասելի չի լինի այն փաստը, որ աշխարհի ամենաթանկ բրենդները պատկանում են IT ոլորտի ընկերություններին: Այսպես, գործակալության վերլուծաբանների գնահատմամբ` աշխարհի ամենաարագ զարգացող և ամենաարագ թանկացող բրենդը Apple-ն է, չնայած որ իր բացարձակ արժեքով Apple-ը վարկանիշում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը:

Վարկանիշի առաջին տասնյակում հայտնվել են համապատասխանաբար Coca Cola (70,452 մլրդ դոլար), IBM (64,727 մլրդ դոլար), Microsoft (60,895 մլրդ դոլար), Google (43,557 մլրդ դոլար), GE (42,808 մլրդ դոլար), McDonald’s (33,578 մլրդ դոլար), Intel (32,015 մլրդ դոլար), Nokia (29,495 մլրդ դոլար), Disney (28,731 մլրդ դոլար) և HP (26,867 մլրդ դոլար) բրենդները:

Ընդհանուր առմամբ, գործակալությունն իր վարկանիշը կազմելիս դիտարկել է երեք հիմնական ցուցանիշ` բրենդային արտադրանքի կամ ծառայության գծով ֆինանսական հաջողությունները, բրենդի դերը վաճառքի գործընթացում և բրենդի առավել ուժեղ կողմերը: Այս երեք ցուցանիշներով Apple բրենդը գրանցել է շուրջ 37% աճ և արդյունքում արժանացել «Աշխարհի ամենալավ բրենդ – 2010» կոչմանը: Ներկայումս Apple բրենդը գնահատվում է 21,143 մլրդ դոլար: Հատկանշական է, որ Google և BlackBerry բրենդները նույնպես ընդգրկվել են ակտիվ զարգացող բրենդների առաջին եռյակում` գրանցելով արժեքի համապատասխանաբար 36% (43.557 մլրդ դոլար) և 32% (6,762 մլրդ դոլար)աճ: Նշենք նաև, որ IBM-ը և Microsoft-ը, որոնք աշխարհի ամենաթանկ բրենդների ընդհանուր վարկանիշում զբաղեցնում են երկրորդ և երրորդ հորիզոնականները, գրանցել են բրենդային արժեքի միջինը 7% աճ:

Nokia-ն գրանցել է բրենդի 15% արժեզրկում` 5-րդ հորիզոնականից հայտնվելով 8-րդ հորիզոնականում, իսկ Dell-ի արժեքը նվազել է 14%-ով: Ընկերությունն այսօր զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը:

Աղբյուրը www.armtech.am

Դիտել են: 245 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: Google, nokia, HP, apple, IBM, բրենդ, Dell, microsoft
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Սեպտեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2016 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100