Վիճակագրություն | Մեկնաբանություններ: 69 Ֆորումներ: 102/508 Նկարներ: 77 Բլոգներ: 14 Նորություններ: 353 Բեռնումներ: 1074 Կայքադարան: 15 Խաղեր: 214 Հ.Տ.Հ: 64 Հյուրերի գիրք: 39
Ընդանուր: 1 Հյուր: 1 Անդամ: 0 |
|
|
|
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 18
IPhone-ի բոլոր սիրահարների համար Orange-ն ունի նոր առաջարկ: Այսուհետ կարելի է ձեռք բերել 8ԳԲ հիշողությամբ iPhone 3G հեռախոսը 235 000 դրամով, որն իր մեջ ներառում է 6 ամսվա բաժանորդագրության վճարը: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից` սա նշանակում է, որ վճարելով 235 000 դրամ և կնքելով մեկ տարվա պայմանագիր Ամեն ամիս 4000 սակագնային պլանի համար` բաժանորդները ոչ միայն նախկինի պես կօգտագործեն իրենց ամբողջ ամսական վճարը ու ամեն ամիս կստանան 1000 անվճար րոպե ցանկացած Orange համարի զանգահարելու համար և անվճար 250 ՄԲ ինտերնետ, այլ նաև, ի հավելումն գերազանց առաջարկին` չեն վճարի առաջին 6 ամիսների ամսական բաժանորդային վճարը: Դեռ ավելին, iPhone 3G 8ԳԲ հեռախոսը կարելի է ձեռք բերել ապառիկ: iPhone 3G 8ԳԲ հեռախոսների քանակը սահմանափակ է: Աղբյուրը www.armtech.am
|
Օնլայն բանկային ծառայությունները (Internet banking) և ինտերնետի միջոցով բանկային հաշիվների վարումն այսօր դարձել են մեր կյանքի արդեն իսկ անբաժանելի մասը, և եթե ընդամենը մի քանի տարի առաջ ինտերնետի միջոցով սեփական բանկային հաշվից միջազգային փոխանցումներ և տարատեսակ վճարումներ իրականացնելը թվում էր ոչ ավանդական, ապա այսօր շատերն ուղղակի գերադասում են սեփական բանկային հաշիվների կառավարման այս տարբերակը: Նախ, այս դեպքում այլևս անհրաժեշտություն չկա ժամանակ վատնել հերթերում, կամ սահմանափակված լինել աշխատանքային ժամերով: Ինտերնետ բանկային ծառայությունները հնարավորություն են տալիս մեզանից յուրաքանչյուրին տնօրինել տեղեկատվության մեծ հոսքերի և մեկ «քլիքով» կառավարել այդ հոսքերի մեր բաժինը: Այս համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում` առաջարկելով ինտերնետ ցանցի միջոցով մուտք բանկային տեղեկատվությ
...
Կարդալ ամբողջը »
|
Ամառային ամիսներին ՀՀ ինտերնետ շուկան ցուցաբերեց որոշակի դրական միտումներ: Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերները սպառողների ուշադրությունը գրավելու նպատակով այս երեք ամիսների ընթացքում, մեկը մյուսին հետևելով, հայտարարում էին ակցիաների, գնային նոր քաղաքանության և մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնման մասին: Այս ամենն, իհարկե, իր ոչ շատ էական, բայց, այնուամենայնիվ, դրական ազդեցություն ունեցավ ինտերնետ պրովայդերների կողմից առաջարկվող ինտերնետ կապի միջին արագության վրա: Այսպես, հուլիս և օգոստոս ամիսներին հունիս ամսվա համեմատությամբ հայաստանյան ինտերնետ պրովայդերների միջին արագությունների և օգտագործողների կարծիքների ցուցանիշները կրել են դրական փոփոխություն: www.speedtest.am կայքի ավելի քան 106000 այցելությունների մոտ 275000 չափումների արդյունքների հիման վրա կազմված հաշվետվության համաձայն ինտերնետ օգտագործողի ինտերնետ կապի
...
Կարդալ ամբողջը »
|
|
|
|
|