Ամբողջ աշխարհում մասսայական անցումը Windows XP-ից Windows 7 օպերացիոն համակարգին կարող է պատճառ դառնալ համաշխարհային շուկայում IT-մասնագետների պահանջարկի կտրուկ աճի: Այսպիսի կանխատեսմամբ հանդես են եկել Gartner-ի վերլուծաբանները` նշելով, որ 2011-12 թվականներին կարող է գրանցվել անգամ IT-մասնագետների պակասուրդ: Վերլուծական գործակալության հրապարակած զեկույցի համաձայն` առաջիկա տարիներին խոշոր և միջին բիզնեսի ոլորտի ընկերությունները ստիպված կլինեն իրենց աշխատանքային գրասենյակներում փոխել շուրջ 250 մլն համակարգիչների օպերացիոն համակարգեր, ինչը, ըստ գնահատականների, կխթանի շուկայում պահանջարկը IT-մասնագետների նկատմամբ: Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ գործարար միջավայրում Windows XP-ից Windows 7 օպերացիոն համակարգին անցման գործընթացում, որքան էլ որ ընկերությունները արդյունավետ գործեն, կպահանջվեն նաև զգալի լրացուցիչ ֆինանսական միջ
...
Կարդալ ամբողջը »