Hayland.am առաջին հայկական սոցիալական ցանցը պաշտոնապես հայտարարել է իր կայքում վիդեո-հոսթինգի նոր ծառայության մեկնարկի մասին:Առաջին անգամ Հայաստանում ցանցը իր այցելուներին հնարավորություն է տրամադրել ոչ միայն ներդնել տեսահոլովակներ այլ կայքերից (Youtube և այլն), այլև բեռնել հոլովակներ անմիջապես Hayland.am-ի սերվերին: Ծառայությունը նաև հնարավորություն է տալիս օգտվողներին մեկնաբանել հոլովակները, դասակարգել ըստ տիպերի, ավելացնել ընտրյալների ցուցակին և ներկայացնել լավագույն հոլովակները այլ հանրաճանաչ ռեսուրսներում: Հիշեցնենք, որ վերջերս ամենամեծ հայկական սոցիալական այս ցանցը հայտարարել էր իր «տարածք» 100 հազարերորդ այցելուի մուտքի մասին` այս կերպ դառնալով ինտերնետի գլոբալ ցանցում միակ հայկական ռեսուրսը, որտեղ գրանցված այցելուների թվաքանակն արդեն գերազանցում է 100 հազարը։
Hayland.am սոցիալական կայքը ստեղծվել է 2008 թվականի վերջին։ Հատկանշական է, որ Hayland.am-ը
...
Կարդալ ամբողջը »