Ուրբաթ, 2024 Ապր. 19, 18:04
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Հուլիս » 6 » “ԱրմենՏել”-ն իջեցնում է շարժական ինտերնետի սակագինը` «GPRS փաթեթ» ծառայության շրջանակում
15:26
“ԱրմենՏել”-ն իջեցնում է շարժական ինտերնետի սակագինը` «GPRS փաթեթ» ծառայության շրջանակում

"ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «GPRS փաթեթ» ծառայության գործարկման մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին օպտիմալացնել շարժական ինտերնետի ծախսերը` ձեռք բերելով 25, 50, 100 կամ 200 ՄԲ փաթեթներ: Այսպես միացնելով "GPRS փաթեթ 25” ծառայությունը հաճախորդը ստանում է 25 ՄԲ` 600 դրամով, "GPRS փաթեթ 50”-ի դեպքում 50 ՄԲ` 1000 դրամով, "GPRS փաթեթ 100” դեպքում 100 ՄԲ` 1800 դրամով, իսկ "GPRS փաթեթ 200” դեպքում 200 ՄԲ` 3000 դրամով:


"Համակարգչի միջոցով ինտերնետ-հասանելիության զարգացմանը զուգահեռ մենք փորձում ենք ապահովել հարմարավետ և շահավետ պայմաններ նաև շարժական ինտերնետից օգտվելու համար: Նոր «GPRS փաթեթ» ծառայությունը թույլ կտա բաժանորդին մուտք գործել ինտերնետ ամենուր, որտեղ որ կա Beeline շարժական կապ, արդյունավետորեն կառավարելով իր ծախսերը”, – նշեց "ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«GPRS փաթեթ» ծառայությունը կարելի է ակտիվացնել հետևյալ կերպ. զանգահարելով 06744N հատուկ համարին, որտեղ «N» ձեռք բերվող մեգաբայթերի ծավալն է (25,50,100 կամ 200), հավաքելով USSD *110*4N# հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 4N տեքստով:

GPRS-փաթեթի գործողության ժամկետը 30 օր է, սկսած ակտիվացման օրվանից: GPRS-փաթեթի մեգաբայթերի կամ գործողության ժամկետի սպառման դեպքում ուղարկվող/ստացվող տվյալների արժեքը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի: Փաթեթի գործողության ժամկետը կարելի է երկարացնել` միացնելով լրացուցիչ փաթեթ, այս դեպքում չօգտագործված մեգաբայթերը տեղափոխվում են նոր փաթեթ: Մանրամասն տեղեկատվություն օգտագործված մեգաբայթերի և GPRS-հաշվեկշռի գործողության ժամկետի մասին կարելի է ստանալ հավաքելով *103# հրահանգը:

«GPRS փաթեթ» ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Drive», «Բազային», «Գիշերային» և «Անսահմանափակ» կանխավճարային ՍՓ-ից:

«GPRS փաթեթ» ծառայության մասին մանրամասները կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Դիտել են: 634 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Հուլիս 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100