"ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար "SMS ամառ” ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում մինչև 2011թ. օգոստոսի 31-ը բաժանորդները կարող են ակտիվացնել "SMS ամառ” ծառայությունը և յուրաքանչյուր օրվա առաջին 20 ներցանցային հաղորդագրություն ուղարկել 0 դրամ սակագնով:
"Մենք շարունակում ենք հաճախորդներին առաջարկել սեզոնային ակցիաներ` մեր գործունեության բոլոր բնագավառներում: Այս ամառ արտոնյալ պայմաններից և սակագներից կարող են օգտվել ոչ միայն լարային և շարժական ինտերնետի բաժանորդներն այլև նրանք, ովքեր գերադասում են շփվել SMS-հաղորդագրությունների միջոցով”, – նշեց "ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
"SMS ամառ” ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 067420 հատուկ համարին, հավաքելով *110*20# USSD-հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համար
...
Կարդալ ամբողջը »