"ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության 100000-րդ բաժանորդի միացման մասին: 100000-րդ բաժանորդ դարձավ 23-ամյա ուսանողուհի, Հրազդան քաղաքի բնակիչ Անի Ավետիսյանը` միանալով Hi-Line "Մեգա 512” սակագնային փաթեթին:
"Մեր ծառայությունը հատուկ ներկայացման կարիք չունի, քանի որ այն իրոք մեծ ժողովրդականություն է վայելում: Հայաստանի ինտերնետ ծառայությունների ոլորտում Hi-Line ապրանքանիշն ամենաճանաչվածն է, որը ոչ միայն գրավեց շուկան այլ նաև մեր հաճախորդների սրտերը: Մեր աշխատակիցների ջանքերի և բազմամիլիոնանոց ներդրումների շնորհիվ մենք հասանք այդ արդյունքին: Մենք աճում էինք հաճախորդների հետ միասին. ավելացնում էինք արտաքին կապուղիները, զարգացնում ենթակառուցվածքները երկրի ներսում, առաջարկում սպասարկման նորագույն հնարավորություններ, ներգրավում լավագույն մասնագետներին և սովորում կառավարման նոր մեթոդներ: Այժմ մենք տեսնում ենք երջանիկ 100000-րդ
...
Կարդալ ամբողջը »