ComScore խմբի հետազոտության արդյունքում հրապարակված զեկույցի համաձայն, աշխարհի ամենախոշոր կայքերն ճանաչվել Microsoft կորպորացիայի online-ծառայությունները (869 մլն օգտագործող աշխարհում) եւ Google-ը (970 մլն օգտագործող):
Հիմնական պայքարը ծավալվել է 3-րդ տեղի համար: Այս տարվա հոկտեմբերին Facebook-ի եւ Yahoo-ի միջեւ արձանագրվել է «ոչ ոքի»: comScore-ի տվյալներով, երկու կայքեր էլ այցելել են 633 մլն օգտագործող: Սակայն, հետագայում Facebook-ը, բոլոր դեպքերում, նվաճել է բրոնզը:
Այս տարվա նոյեմբերին, Facebook է այցելել 648 մլն օգտագործող: Այդ ցուցանիշով, Facebook-ը դուրս է մղել Yahoo-ին, որը հիմա զբաղեցնում է 4-րդ տեղը՝ 630 մլն օգտագործողով, հաղորդում է TechCrunch-ը: