Google ընկերությունը շփոթել է Կաչինսկի եղբայրներին Zietgeist 2010 տարեկան ամփոփիչ հոլովակում: Այս մասին հայտնում է լեհական TVN24 ալիքը:
«Հրաժեշտ ենք տալիս հին ընկերներին» էպիզոդում, որը նվիրված է 2010 թվականին զոհված հեղինակավոր մարդկանց, ավիավթարի հետեւանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու փոխարեն ցուցադրվել է նրա երկվորյակ եղբոր՝ Յարոսլավ Կաչինսկու լուսանկարը: Հայտնի է, որ Լեհ Կաչինսկու քթին խալ կար, որը բացակայում է Յարոսլավի մոտ:
Այն բանից հետո, երբ սխալը հայտնաբերվել է լրագրողների կողմից, Google-ը ջնջել է հոլովակի հին տարբերակն ու ներողություն խնդրել: Հոլովակի՝ ուղղված տարբերակը զետեղվել է երեք ժամ անց: Ժամանակ առաջ Google-ը շփոթել էր նաեւՌուսաստանի դրոշի գույները: