Apple-ը գերազանցել է ինքն իրեն: Ընկերությունը սահմանել է ևս մեկ ռեկորդ: Այսպես, iPad-ն իր վաճառքի ծավալներով ճանաչվել է պատմության մեջ ամենահաջող և արագ վաճառվող երբեմնի արտադրանքը: Շուկայում հայտնվելու առաջին երեք ամիսներին iPad մինի-համակարգիչները վաճառվել են 4.5 մլն օրինակով` այսպիսով գեազանցելով Apple-յան ևս մեկ ռեկորդ, որը սահմանել էր iPhone-ը: 2007 թվականին շուկայում հայտնվելու առաջին երեք ամիսներին վաճառվել էր 1 մլն iPhone: Համեմատության համար նշենք, որ ավելի վաղ այս շուկայում երբեմնի առաջատար առաջին սպառողական DVD-նվագարկիչները գրանցել էին մեկնարկային վաճառքի ծավալների առավել «համեստ» ցուցանիշներ: Մեկ եռամսյակում համաշխարհային շուկայում վաճառվել էր միայն 350 հազար DVD-նվագարկիչ:Նշենք նաև, որ DVD-նվագարկիչներից պահաջվեց շուրջ 5 տարի, որպեսզի հասնեն այն արդյունքներին, ինչ ապահովել է Apple-ը միայն երեք ամիսների ընթացքում:
Վերլուծաբաննե
...
Կարդալ ամբողջը »