Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է դերասանների քասթինգի մասին` համակարգչային «Ոստիկանություն» խաղում լրացուցիչ հնչյունավորման համար: Խաղը թողարկվել է 2011 թվականի սկզբին, հաղորդում է «Նովոստի Գռուզիա»-ն:
Խաղի պերսոնաժներին հնչյունավորելու համար ՆԳ նախարարությանն անհրաժեշտ է 11 մարդ: Ցանկացողները կարող են դիմել մինչեւ ապրիլի վերջ:
jobs.ge գործակալությունը նշում է, որ խաղի ոստիկան հերոսները խոսում են վրացերեն, իսկ մյուս պերսոնաժները` երեք լեզուներով (վրացերեն, ռուսերեն եւ անգլերեն):
Դեռեւս չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ լրացուցիչ հնչողության մասին է խոսքը:
«Ոստիկանություն» խաղը թողարկել է Վրաստանի ՆԳ նախարարությունը: Խաղի գործողությունները զարգանում են Թբիլիսիում եւ Բաթումիում: Խաղը կարելի է անվճար բեռներ Վրաստանի ՆԳՆ կայքից:
|