Վիճակագրություն | Մեկնաբանություններ: 69 Ֆորումներ: 102/508 Նկարներ: 77 Բլոգներ: 14 Նորություններ: 353 Բեռնումներ: 1074 Կայքադարան: 15 Խաղեր: 214 Հ.Տ.Հ: 64 Հյուրերի գիրք: 39
Ընդանուր: 1 Հյուր: 1 Անդամ: 0 |
|
|
|
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 28
Apple-ի ներկայացուցիչները պատրաստ են մասնակցել ԱՄՆ կոնգրեսի լսումներին, որոնք նախատեսվում է կազմակերպել iPhone -ի «լրտեսումների» հետ կապված հարցեր քննարկելու համար:
«Ենթադրում եմ` Apple –ը կպատասխանի սենատում բարձրացված հարցերին: Նրանք մեզ խնդրել են ներկայանալ լսումներին, եւ մենք, բնականաբար, կհարգենք խնդրանքը», -ասել է ընկերության ղեկավար Սթիվ Ջոնսը:
Նշենք, որ ողջ աշխարհում հայտնի Apple –ի որոշ սարքավորումների «լրտեսական ունակությունների» վերաբերյալ սկանդալը ծագել էր անցած շաբաթ, երբ մամուլում հրապարկումներ եղան այն մասին, թե ընկերության սմարթֆոներն ու պլանշետները «հետեւում են» իրենց տերերին եւ նրանց տեղաշարժի մասին տվյալները պահպանում են առնվազն մեկ տարի:
|
Ամերիկյան զինվորականները նոր ծրագրեր են մշակում, որոնք թույլ կտան կեղծ հաշիվներ ստեղծել Facebook եւ Twitter ցանցերում` քարոզչություն անելու նպատակով:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հետ պայմանագրով այդ գործողությամբ զբաղվում է Կալիֆորնիայում գտնվող մի ընկերություն: Նոր մշակումների միջոցով մեկ զինվորականը կարող է միաժամանակ կառավարել մի քանի էջեր` տեղեկություններ հրապարակելով:
Ըստ պայմանագրի, յուրաքանչյուր կեղծ անձ պետք է համոզիչ պատմություն ունենա, բնավորոթյուն եւ այլ դետալներ, որոնց շնորհիվ օգտվողները կվստահեն նրան:
Ծրագիրը մշակվում է տարբեր լեզուների համար, ինչպիսիքն են արաբերենը, ֆարսին, ուդուն, փուշտուն եւ այլն:
|
TalkTalk պրովայդերը հետազոտություն է կատարել ինտերնետ օգտագործողների շրջանում: Հարցմանը մասնակցած երիտասարդներից միայն կեսն է հայտարարել, որ էլեկտրոնային փոստն իրենց համար հաղորդակցության նախընտրելի տեսակն է:
Էլեկտրոնային փոստի վախճանն, ըստ փորձագետների, կապպված է նաեւ նրա հետ, որ ինտերնետ օգտագործողների գերակշիռ մեծամասնությունը երեխաներ են, դեռահասներ, նաեւ հասուն մարդիկ, բայց ոչ` ծերեր: Նրանք չեն ուզում սպասել, թե երբ տեղ կհասնի իրենց ուղարկած տեղեկությունը, իսկ հետո էլ, թե երբ պատասխան կստանան եւ դեռ դրա համար գումար ծախսել: Նրանք ուզում են ամեն ինչ եւ հիմա: Էլ. Փոստը արդեն օգտագործում են համեմատաբար տարիքով մարդիկ, ում համար բջջային կապի այդ տեսակը սովորական եւ հարմար: Ժամանակակից բջջային շփումը տեղեկությունների վայրկյանական փոխանակումն է: Միլիոնավոր մարդիկ օգտվում են համապատասխան ծառայություններից, նախընտրելով հենց նրանք, այլ ոչ թե SMS-ն ու էլ.
...
Կարդալ ամբողջը »
|
|
|
|
|