հինգշաբթի, 2024 Ապր. 18, 14:46
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 02

Անտիվիրուսի անվան տակ թաքնված ծրագիրը վարակել է շուրջ 2 մլն կայք եւ շարունակում է տարածվել։ Այս մասին հայտնում է վեբ-անվտանգության ոլորտի Websense Security ընկերությունը։


Մասնագետների տվյալներով, այդ վիրուսով վարակվել են երաժշտական խոշորագույն Apple iTunes online- խանութի մի քանի էջեր։ Վիրուսին տրվել է LizaMoon անունը։ Վնասակար սկրիպտը ներթափանցում է կայքի կոդի մեջ, օգտագործողին ուղղորդում կեղծ անտիվիրուսային defender-uqko.in կայք, որն առաջարկում է անտիվիրուս ներբեռնել։

Հաղորդվում է, որ վարակված կայքերի կեսը գրանցված է ԱՄՆ-ում։
Դինել են: 451 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 02 | Մեկնաբանություն (0)

Արտասահմանյան գրանտների վրա հույս դնել չի կարելի, պետությունը ինքը պետք է աջակցի գիտնականին։ Այս կարծիքին է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Սարգսյանը։

«Հաճախ տարբեր ատյաններից լսում ենք, որ հայ գիտնականների համար ճգնաժամային վիճակից դուրս գալու ելքը արտասահմանյան գրանտային ծրագրերն են։ Սակայն այդ կարծիքը սխալ է։ Ասում եմ դա որպես արտասահմանյան գրանտերից օգտվելու երկար փորձ ունեցող։ Այդպիսի գրանտերը պետք է լինեն հավելյալ, եւ ոչ թե հիմնական միջոց», ասաց Ա. Սարգսյանը։

Նրա խոսքով՝ գրանտ ստանալու մրցույթներում ներկայումս ուժեղ մրցակցություն է տիրում։ Գիտնականներին միշտ չէ որ հաջողվում է գրանտ ստանալ, սակայն երբեմն ոչ այն պատճառով, որ ներկայացված աշխատանքն է ցածր մակարդակի, այլ ուղղակի մրցակցությունն է ուժեղ ու բարձրորակ աշխատանքներն են շատ։ Մրցակցությունից բացի, միջազգային գրանտի դիմելիս գիտնականը կանգնում է նաու մեկ այլ խնդրի առջեւ. անհրաժեշտ է գործընկեր գտն ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 525 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 02 | Մեկնաբանություն (0)

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 2-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամների հետ, ովքեր ներկայացնում են այդ ոլորտի առաջատար ընկերությունները:


Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ԻՏՁՄ անդամների հետ քննարկել է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն զարգացման պետական կառավարման, տեխնոլոգիաների կրթության հետ կապված խնդիրներ, Հայաստանում գիտելիքի վրա հիմնված ձեռներցության խթնաման հարցեր, ինչպես նաեւ ՀՀ տնտեսության ճյուղերում Տեղեկատվության եւ հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) լուծումների կիրառման խնդիրներ:
Դինել են: 559 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 02 | Մեկնաբանություն (0)

Բջջային հեռախոսների միջոցով Facebook սոցիալական ցանց մտնողների թիվն ամսական կտրվածքով հասել է 250 մլն մարդու։ Նման տվյալներ է ներկայացնում TechCrunch տեխնոբլոգը։


Մեկ տարվա ընթացքում Facebook-ի բջջային լսարանն աճել է մեկուկես անգամով։ 2010 թվականի փետրվար ամսվա տվյալներով, բջջային հեռախոսներով սոցիալական ցանցում շփվել է 100 մլն մարդ։

Բացի այդ, TechCrunch-ը նշում է, որ Facebook-ի m.facebook.com (սովորական) եւ touch.facebook.com (սմարտֆոների համար) տարբերակները կմիավորվեն մեկի մեկի մեջ, հայտնում է Lenta.ru-ն։

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում գրանցված է 600 մլն օգտագործող։
Դինել են: 473 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 02 | Մեկնաբանություն (0)

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բջջային ցանցի բաժանորդներին «Ինտերնետ բոլորի համար» ծառայության ավտոմատ ակտիվացման մասին:


«ԱրմենՏել»-ից հայտնում են, որ «Ինտերնետ բոլորի համար» ծառայությունն ապահովում է հեռախոսի միջոցով մուտք ինտերնետ առանց լրացուցիչ կարգավորումների. բավարար է միայն հեռախոսում GRPS-ինտերնետի հետ աշխատելու ցանկացած հաշվարման գրառման/հասանելիության կետի (Access Point) առկայությունը: Գրառումը կարող է չպարունակել ոչ մի կարգավորում` «Ինտերնետ բոլորի համար» ծառայությանը միանալիս կարգավորումները սահմանվում են ավտոմատ կերպով: «Ինտերնետ բոլորի համար» ծառայությունից օգտվելիս տվյալների փոխանցման/ստացման արժեքը նվազեցվել է եւ համապատասխանեցվել բաժանորդի սակագնային պլանով նախատեսված GRPS-ինտերնետի արժեքին: Այսպես, օրինակ, «Մերոնք» կամ «Շրջապատ» սակագնային փաթեթներում «Ինտերնետ բոլորի համար» ծառայության միջոցով փոխանցած/ստացած տվյալների 1 ՄԲ արժեքը կկազմի 29 ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 472 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 02 | Մեկնաբանություն (0)

Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100