Սկսած հունիսի 21-ից Ucom ընկերությունը ողջ ամառվա ընթացքում բարձրացնում է ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների ինտերնետ ծառայության արագությունը 2 Մեգաբիթ վայրկյանով: Այդ մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:
Արդեն այսօր U!Net Starter, U!Net Basic, U!Net Ultra, U!Net Highway սակագնային փաթեթների եւ «Երեքը մեկում» փաթեթի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների ինտերնետի հիմնական արագությանը ավտոմատ կերպով կավելանա 2 Մբ/վ արագություն` առանց որեւէ փոփոխման հայտի լրացման եւ առանց հավելավճարի: