Սոցիալական «vkontakte.ru» ցանցը մեկ ամիս անց ռուսական vkontakte.ru դոմենից անցնելու է vk.com դոմենի վրա: Այդ մասին իր բլոգում գրել է «Վկոնտակտե»-ի գլխավոր տնօրեն Պավել Դուրովը, հաղորդում է Lenta.ru-ն:
«Վկոնտակտեն» նկատել է, որ նոր դոմենը 2 անգամ կարճ է, գեղեցիկ, հարմար բջջայիններով հավաքելու համար, հեշտ է օտարերկրացիների համար: Դուրովը նշել է, թե ներկայումս ծառայությունը հասանելի է երկու դոմեններում:
Նա նշել է, թե դոմենի փոփոխությունը չի ազդի սոցցանցի լոգոյի եւ ապրանքանիշի վրա: