Չինաստանի զինվորականները արաբական աշխարհում իրադարձություններն անվանել են ինտերնետային պատերազմների սկիզբ, որոնք փոխարինելու են գալիս ավանդական պատերազմներին, եւ դրա համար մեղադրել են ԱՄՆ-ին:
Չինաստանի բանակի ծրագրային հայտարարությունը հայտնել է Պենտագոնի հատուկ ռազմավարության հրապարակումից մի քանի օր անց: Նոր ռազմավարությամբ ԱՄՆ-ը իրավունք է վերապահում ուժ կիրառել հաքերային հարձակում իրականացրած երկրների դեմ:
«Այն դեպքում, երբ ատոմային պատերազմը ինդուստրիալ հասարակության ռազմավարությունն էր, ինտերնետային պատերազմը, տեղեկատվական հասարակության ռազմավարությունն է»,- ասվում է Ե Ժենգի եւ Ժաո Բաոսինի հոդվածում:
Չինացի զինվորականները գլոբալ ցանցն անվանում են ապագա հակամարտության մարտադաշտ: Մերձավոր Արեւելքում անկարգությունների ետեւում, ըստ չինացիների, կանգնած են ամերիկյան իշխանությունները: